ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կայացել է Մարիամ Մարգարյանի գրքի շնորհանդեսը

Այսօր «Նոյյան տապան» գրախանութում կայացել է քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Մարիամ Մարգարյանի հեղինակած «Քաղաքական լիդերություն» գրքի շնորհանդեսը:

Շնորհանդեսին ներկա էին մի շարք գիտնականներ, քաղաքական գործիչներ, ուսանողներ: Իր ողջույնի խոսքում ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը բարձր է գնահատել այս աշխատությունը՝ նշելով, որ այն դառնալու է իր սեղանի գիրքը: «Համոզված եմ, այն կարևոր նշանակություն կունենա գիտական հանրույթի համար»,- ասել է Լոքյանը:

Իր հերթին, Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի Նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկ Քոթանջյանը շնորհավորել է Մարիամ Մարգարյանին կարևոր նվաճման համար և նշել է. «Սա ծանրակշիռ ներմուծում է քաղաքական գիտության ոլորտում»: Նա հատկապես ուշադրություն է հրավիրել գրքում օգտագործված աղբյուրներին՝ բարձր գնահատելով այն, որ դրանց թվում ընդգրկված են և´ դասականները, և´ ժամանակակից հեղինակներն ու նրանց մոտեցումները: Քոթանջյանը նշել է, որ այս գիրքը հատկապես մեծ կարևորություն է ստանում Հայաստանում քաղաքական համակարգի փոփոխությունների այս փուլում և կարող է օգտակար լինել այդ գործընթացում ներգրավված քաղաքական դերակատարների համար:

Շնորհակալություն հայտնելով ներկաներին՝ Մարիամ Մարգարյանը խոսել է գրքի հիմնական նպատակի մասին: «Մենք քաղաքական համակարգի ինստիտուցիոնալ կարգավորման խնդիր ունենք, և այդ գործընթացում խիստ որոշիչ է լիդերի դերը»,- ասել է Մարգարյանը՝ կարևորելով ներկայիս հայաստանյան իրականության մեջ լիդերության ինստիտուտի խորքային ուսումնասիրությունը:

Գրքում հեղինակը համակողմանի ուսումնասիրել է քաղաքական լիդերության ձևավորման, կայացման և արդիականացման բազմաշերտ գործընթացները: Հենվելով զարգացած երկրներում լիդերության ինստիտուտի գործառման մեթոդների, տեսական մոտեցումների և կերպափոխման փորձի վրա՝ հեղինակը քննարկման հատուկ նյութ է դարձրել քաղաքական լիդերի տիպաբանությունը, կայացման շարժառիթները և քաղաքակրթական լինելիության հիմնախնդիրները: Աշխատանքում առանձնակի կարևորվել է լիդերների և էլիտաների փոխհարաբերությունները քաղաքական արդիականացման պայմաններում: Միաժամանակ հիմնավորվել պոլիարխիայի սկզբունքների ներդրման և գործառման հրամայականները ժողովրդավարական անցումից համախմբում գործընթացում:

Մենագրությունը նախատեսված է քաղաքական լիդերների, պետական կառավարման տարբեր ոլորտների պաշտոնյաների, քաղաքագետ վերլուծաբանների, փորձագետների, դասախոսների, ՀՀ բուհերի ուսանողների, ինչպես նաև ՀՀ-ում ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունեցող երիտասարդության համար:

 

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    17 C°
     
    29°  16° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: