ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«ԵԱՏՄ-ին անդամակցությունը չի խոչընդոտում հարաբերությունների կառուցումը ԵՄ հետ». Վիգեն Սարգսյան

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ելույթ ունենալով «Փոփոխությունների ժամանակը. աշխարհը գլոբալ անկանխատեսելիության փուլում» խորագրով «Վալդայ» քննարկումների միջազգային ակումբի արտագնա նիստին, խոսել է ՀՀ տնտեսական հնարավորությունների մասին՝ որպես բազմակողմանի շահեր կրող երկրի.

«Հայաստանն ակտիվ երկխոսություն է իրականացնում Եվրամիության հետ: Դուք գիտեք, որ այն քաղաքականությունը, որը տարիներ շարունակ իրականացնում է Հայաստանը Եվրամիության նկատմամբ, լիարժեքորեն մտնում է այն գործողությունների կոնտեքստ, որոնք մենք իրականացրել ենք  ԵԱՏՄ հետ հարաբերություններում: Հայաստանը, հստակ գնահատելով ԵԱՏՄ տնտեսական և ֆինանսական բոլոր ասպեկտները, որոշում է կայացրել, որ ԵԱՏՄ-ին անդամակցություն տնտեսական իմաստով ավելի իրատեսական է, քան ԵՄ-ի հետ ազատ  առևտրի համաձայնագրի ստորագրումը: Դա հաշվարկվել է նաև հենց ԵՄ ինստիտուտների կողմից, որոնք հաշվարկել էին միջինաժամկետ և երկարաժամեկտ հեռանկարները ՀՀ ՀՆԱ –ի մասով նշված պայմանագիրը ստորագրելու պարագայում, սակայն այն ժամանակ էլ, այս պահին էլ մեր ելակետային մոտեցումն ան է, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունը չի խոչընդոտում հարաբերությունների կառուցումը ԵՄ հետ ինչպես քաղաքական երկխոսության, այնպես էլ տնտեսական զարգացման մասով:  Այսօր Հայաստանը Եվրամիության հետ ունի առևտրի GSP+ առավելություններ առաջարկող համակարգը և սա հայ ձեռնարկատերերին թույլ է տալիս հեշտությամբ դուրս գալ եվրոպական շուկաներ: Հենց Ռուսաստանում այսօր կան տնտեսական ուղղություններ, ձեռնարկատերեր, ովքեր հասկանում են, որ Հայաստանում արտադրելու պարագայում շատ ավելի հեշտ է այդ արտադրանքը դուրս բերել եվրոպական շուկա»: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    22 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: