ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը ԵԱՏՄ համատեքստում ցուցադրում է աճի բավական դրական տեմպեր. Յարոսլավ Լիսովոլիկ

Երևանում կայացած «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի արտագնա նիստի ժամանակ, կարևորելով Եվրասիական տնտեսական միությունը համաշխարհային տնտեսական ինտեգացիոն գործընթացներում,  Յարոսլավ Լիսովոլիկը՝ Եվրասիական զարգացման բանի գլխավոր տնտեսագետը, երեք հիմնական մոտեցում ներկայացրեց՝ գլոբալ, տարածաշրջանային և Հայաստանի մասով:

Ներկայիս տնտեսական գլոբալ փոփոխություններն, ըստ ԵԱԶԲ  գլխավոր տնտեսագետի, աննախադեպ են: Այս իմաստով ԵԱՏՄ զարգացումները բնորոշեց դժվարին իրավիճակներում ընթացող:

ԵԱՏՄ զարգացման մասով առաջարկում է դիտարկել նաև գլոբալ աշխարհագրական խնդիրները: Նա մասնավորապես նշեց, որ ԵԱՏՄ երկրները հիմնական մայրցամաքային են՝ առանց ելք դեպի ծով:  «ԵԱՏՄ ինտեգրացիոն բլոկի առանցքային հարցը տրանսպորտային, լոգիստիկական շղթաների զարգացումն է»,- նշեց Յարոսլավ Լիսովոլիկը:

Ըստ տնտեսագետի, ԵԱՏՄ երկրների շրջանում, Հայաստանը ցուցադրում է բավական դրական տնտեսական ցուցանիշներ և դրական տեմպեր:

ՀՀ ԿԲ Գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Մարտին Գալստյանը, փորձելով գնահատել ԵԱՏՄ կողմից իրականացված գործառույթները, առանձնացրեց մի քանի թեզ: Ըստ նրա, նախ պետք է հասկանալ՝ տնտեսական ինտեգրացիոն միությունն ինչ նպատակներով է ստեղծվել: Այս իմաստով ԵԱՏՄ դեպքում Գալստյանն առաջարկեց ռեսուրսների ազատ տեղաշարժը: Երկրորդ թեզն, ըստ նրա, արտադրողականությունն է, երրորդը՝ մրցունակության մակարդակը:

«Փոքր երկրների տեսանկյունից, տարիֆային բաշխումները շահեկան են նրանց համար: Այս իմաստով Հայաստանի համար առաջանում են կառավարման խնդիր, այդ ռեսուրսներն ուղղելու արտադրությանը, այլ ոչ թե՝ սպառմանը»:  Ըստ Մարտին Գալստյանի, արտադրողականության աճի համար պետք է ուշադրություն դարձվի տեխնոլոգիաների զարգացմանը:

Հանրային խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Վազգեն Մանուկյանը, խոսելով եվրասիական ինտեգրացիայի մասին, մասնավորապես ԵԱՏՄ ստեղծման մասին, նշեց, որ ամեն ինչ սկսվեց Սառը պատերազմից, երբ չհաստատվեց որևէ հստակություն, որևէ կոնկրետ փաստաթուղթ:  «Սարսափելի Սառը պատերազմը, երբ առճակատվում էին ոչ միայն զենքերն այլև՝ հասարակությունները, ավարտվեց այն իրավիճակով, որ ոչ ոք չգիտեր՝ ինչ կլինի հետագայում: Այստեղ Արևմուտքի մեղքը կա»: Ըստ նրա այդ իրավիճակի շարունակությունը դրսևորվեց արաբական իրադարձությունների, Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալով, քանի որ վերջինս վախենում էր կորցնել ինքնիշխանությունը:

Այս իմաստով Եվրասիական տնտեսական միության ստեղծումը, ըստ Վազգեն Մանուկյանի, անհրաժեշտություն էր: «Մինչդեռ, կկայանա՞ արդյոք միությունը հակասությունների խնդիր է: Մենք պետք է միջոցառումներ ձեռնարկենք այդ հակասությունները նվազեցնելու ուղղությամբ, քանի որ տարածաշրջանում առկա ցանկացած հակասություն նաև հարված է մեր ազգային շահերին»:

ՌԴ ԱԳՆ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի ռեկտոր Անատոլի Տորկունովը խոսեց այն մասին, որ ցանկացած թեկուզ տնտեսական ինտեգրացիոն միություն պետք է ունենա մշակութային միասնականություն:  Որպես օրինակ, ներկայացնելով Եվրամիության իտերգացիոն հաջողությունները, Տորկունովը նշեց, որ այդ ամենի հիմքում կրթական և սոցիալական մի շարք ծրագրերն են, ինչի արդյունքում, օրինակ ֆրանսիացի և գերմանացի երիտասարդները դադարեցին միմյանց ատել:

«ԵԱՏՄ պարագայում կրթական, սոցիալական ծրագրերն առանցքային չէին: Դա հասկանալի է, գուցե նախնական փուլի համար, սակայն ներկայումս իրավիճակն այլ է»,- մասնավորապես նշեց Տորկունովը:

Ռուս-գերմանական ֆորումի գիտական ղեկավար Ալեքսանդր Ռառը հիշեցրեց, որ մարտի 11-ը՝ միջոցառման անցկացմանը օրը,  պատմական տարեթիվ է. իշխանության եկավ Միխայիլ Գորբաչովն իր վերակառուցման ծրագրով:

Ռառը խոսեց Եվրամիության արժեհամակարգի առանձնահատկությունների ու խնդիրների մասին: Նա նշեց, որ Սառը պատերազմի ավարտից հետո Արևմուտքի նպատակն էր՝ չթողնել, որպեսզի ՌԴ դառնա կրկին կայսրություն: Ըստ նրա, հենց այդ նպատակով է, որ ԵՄ հրաժարվում է համագործակցել ԵԱՏՄ հետ:

Ըստ Ալեքսանդր Ռառի, առանց ՌԴ Եվրոպան, անկայուն Եվրոպան է: Ըստ նրա, դրան ՌԴ հետ Եվրոպային հասնելու ճանապարհը ցույց տվողը Նոբելյան մրցանակի կարժանանա:

«Վալդայ» միջազգային դիսկուսիոն ակումբի ծրագրային տնօրեն Տիմոֆեյ Բորդաչովը կարծում է, որ երկար ժամանակ սպասարկել են Եվրոպայի շահերը, սակայն դրական արդյունք չեն ունեցել: Որպես ԵԱՏՄ անդամներ, ըստ նրա, մեզանից յուրաքանչյուրը պետք է մտածի սեփական շահերը սպասարկելու մասին:

«ԵԱՏՄ չի կարող միայնակ դառնալ համաշխարհային բևեռ, սակայն կարող է ապահովել իր անդամների անհատականությունը»,- նշեց Բորդաչովը: Ըստ նրա, ԵԱՏՄ հիմնական նպատակն իր անդամների ինքնուրույնությունն ապահովելն է:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    19 C°
     
    29°  16° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: