ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրք նախարար. Գերմանիայում Հայոց ցեղասպանության հուշակոթող կառուցելու որոշումը քաղաքական մանյովր է

internethaber.com

Թուրքիայում դժգոհություն է առաջացրել Քյոլնում Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված հուշակոթող կառուցելու որոշումը: Թուրքական «A Haber» լրատվական հեռուստաալիքի եթերում հյուրընկալված Եվրամիության հարցերով նախարար և գլխավոր բանագնաց Օմեր Չելիքը կարծիք է հայտնել, որ նմանատիպ որոշումները միմյանցից ավելի ու ավելի են հեռացնում հայ և թուրք ժողոցվուրդներին:

Նա նշել է, որ թուրքական կողմը ճիշտ չի համարում այս որոշումը, ինչպես որ տեղին չէր համարել ավելի վաղ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատումը, փոխանցում է Ermenihaber-ը:

«Նման որոշումները սովորաբար բնութագրվում են որպես պատմության, հայ ազգի առաջ պատասխանատվության ընդունում, սակայն իրականում պատմական իրադարձություններն օգտագործվում են հայ և թուրք ժողովուրդների միջև եղած անդունդը ավելի խորացնելու համար:

Սա կարող է դուր գալ հայկական սփյուռքին, բայց նմանատիպ որոշումները Թուրքիայի նկատմամբ անարդարացի են և միևնույն ժամանակ հարձակում են հայ-թուրքական կարգավորման գործընթացի դեմ: Սա ոչ թե պատմական արդարության վերականգնում է, այլ պարզապես ցեղասպանության հռետորաբանության միջոցով Թուրքիայի դեմ օգտագործվող քաղաքական մանյովր», - ասել է թուրք նախարարը:

Չելիքը կրկին ներկայացրել է  Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի պաշտոնական տեսակետը՝ խոսելով «ընդհանուր ցավի» վարկածի, պատմաբանների համատեղ  հանձնաժողով կազմելու, հայ-թուրքական երկխոսությունն ապահովող հարթակներ ստեղծելու անհրաժեշտության մասին:

Հիշեցնենք, որ 
Գերմանիայի Քյոլն քաղաքի կառավարությունը նախօրեին հաստատել էր «Lehmbacher Weg» գերեզմանատանը Հայոց ցեղասպանության հուշակոթող տեղադրելու մասին որոշումը: Նախագիծն առաջարկվել էր Քյոլնի հայ համայնքի կողմից՝ 2015թ.:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: