ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչո՞վ է պայմանավորված ՀՀ-ից ՌԴ արտահանման ծավալների աճը․ մեկնաբանում են Եվրասիական Զարգացման Բանկից

Thinktanks.by

2016 թվականը հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների առումով կարելի է հաջողված տարի համարել: Այդ մասին են վկայում Հայաստանի վիճակագրական տվյալները: Իհարկե, շատ անգամ հարցեր են բարձրացվել, թե արդյոք այս իրավիճակը կապված է Հայաստանի ԵԱՏՄ-ին անդամակցության գործոնի հետ: Սակայն, ըստ երևույթին, ավելի ողջամիտ է քննարկվող թեման ներկայացնել մասնագետների մոտեցումների և համապարփակ գնահատականների հիման վրա:

Այսպես, «Արմեդիա» ՏՎԳ-ի համար «2016 թ.-ին Հայաստանից Ռուսաստան արտահանվող ապրանքների ծավալների աճի պատճառները» վերնագրով վերլուծություն է ներկայացրել Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) ֆինանսական վարկերի գծով տնօրեն Ալիշեր Միրզոևը:

Ըստ այդ հոդվածի՝ Հայաստանից 2016 թ.-ի արտահանումը դեպի Ռուսաստանի Դաշնություն աճել է 52%-ով` համեմատած նախորդ տարվա ցուցանիշի 26.7% անկման հետ: Միաժամանակ, փորձագետը նշում է, որ շատ կարևոր դեր է խաղացել այն հանգամանքը, որ այս աճը հիմնականում պայմանավորված է արտահանվող արտադրանքի ֆիզիկական ծավալների աճով: «Հիմնական դերակատարումն արտահանման ընդլայնման մեջ ունեցել է ալկոհոլային խմիչքների, պարենային ապրանքների՝ հատկապես մրգի և բանջարեղենի, ադամանդի և տեքստիլ արտադրանքի ծավալների մեծացումը», - ասվում է հոդվածում:

Եթե, այնուամենայնիվ, ընդգծենք Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանման ծավալների աճի հիմնական պատճառները, հեղինակն իր նյութում բաժանում է դրանք մի քանի կետերի: Առաջին հերթին, դա պետությունների երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների ցածր բազան է, երկրորդը` Ռուսաստանի հարաբերությունների վատթարացումը Թուրքիայի, ինչպես նաև Եվրոպական Միության հետ, որը նկատվում է 2015-2016 թվականներին: Դա նաև դրամի իրական փոխարժեքի թուլացումն է ՌԴ ռուբլու նկատմամբ և, իհարկե, ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության տնտեսական ազդեցությունը:

Պետք է նշել, որ եթե վերոնշյալ առաջին երկու գործոնները անկանխատեսելի են, ապա այն գործոնները, որոնք կապված են ռուբլու նկատմամբ դրամի փոխարժեքի հետ, Միրզոևի  գնահատմամբ, հանգեցրել են հայկական ապրանքների գնային մրցունակությանը, իսկ Եվրասիական տնտեսական միությանն ինտեգրվելը քաղաքականապես հաշվարկված էր Հայաստանի Հանրապետության կողմից, ինչն արդյունավետ հաշվարկ դուրս եկավ:

Միրզոևի մեկնաբանություններում նշվում է, որ «անդամակցումը ԵԱՏՄ-ին և ռուսական 30% մաքսի վերացումը թանկարժեք քարերի համար զգալի դրական ազդեցություն են ունեցել Հայաստանի մշակված ադամանդների արտահանման վրա: Ըստ նախնական տվյալների՝ 2016 թ.-ին ադամանդների արտահանումը դեպի ՌԴ աճել է 3.5-4 անգամ՝ 2015 թ.-ի համեմատ»:

Ալիշեր Միրզոևը նաև նշել է, որ զգալի աճել է ալկոհոլի արտահանումը (55-60%)՝ հիմնականում պայմանավորված 2015 թ.-ի ցածր բազայով, որի արդյունքների համաձայն, Ռուսաստանում ալկոհոլի մատակարարման 40% նվազեցում էր նկատվել: Թուրքական գյուղատնտեսական մթերքների արտահանման վրա դրված Ռուսաստանի սահմանափակումները ևս տեղ բացեցին հայկական ապրանքների մուտքի համար, ինչի արդյունքում հայկական բանջարեղենի և մրգի արտահանումը Ռուսաստան մինչ 2016 թվականի վերջն աճեց 210%  և 54.9%-ով համապատասխանաբար, իսկ լոլիկի արտահանումն, օրինակ, աճեց 37 անգամ, խաղողինը`11 անգամ»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 31%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    14 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: