ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Շոտլանդիան անկախության երկրորդ հանրաքվեն կանցկացվի, երբ պարզ դառնան Brexit-ի մանրամասները

Daily Globe UK

Այն բանից հետո, երբ հայտնի դառնան Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու համաձայնության մանրամասները, Շոտլանդիան անկախության երկրորդ ռեֆերենդումը կանցկացնի, հաղորդում է  Ռեգնում գործակալությունը:  Այդ մասին հայտարարել է Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլ Ստերջենը Շոտնլանդիայի ազգային կուսակցության գարնանային համագումարին:

Ստերջենի խոսքերով, Brexit-ի պայմանները հայտնի դառնալուց հետո դեռևս հնարավոր կլինի քաղաքական կուրս փոխելը, և Շոտլանդիայի ազգն ընտրություն կունենա:

Վերջին մի քանի ամիսների ընթացքում Ստերջենը փորձում էր Brexit-ի հարցով պայմանավորվել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ:

Քաղաքական գործիչը նշել է, որ Շոտլանդիայում մեծամասնությունը կողմ է ԵՄ-ին անդամակցությանը: Մինչդեռ շոտլանդական կառավարությունը համաձայնել է մնալ Միացյալ Թագավորությունում, եթե ԵՄ-ից դուրս գալու պարագայում կարողանա մնալ եվրոպական միասնական շուկայի կազմում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    16 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: