ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նախընտրական քարոզարշավը և անվտանգության ու արտաքին քաղաքականության հարցերը. փորձագիտական կլոր սեղան-քննարկում

Մարտի 29-ին Երևանում կայացավ փորձագիտաան կլոր սեղան-քննարկում «ՀՀ ԱԺ նախընտրական քարոզարշավն անվտանգության հարցերի և արտաքին քաղաքականության համատեքստում» թեմայով, որը կազմակերպել էր «Քաղաքացիական հասարակության և տարածաշրջանային առաջընթացի ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը:

Քննարկման սկզբում ելույթներով հանդես եկան ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտԱրտակ Զաքարյանը, ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը, քաղաքագետ Գերասիմ Բարսեղյանը, «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Կլոր սեղան-քննարկումը վարում էր ՀՀ ԱԺ պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» հկ ղեկավար Կարեն Բեքարյանը:

«Այսօր քննարկելով անվտանգության կոմպոնենտը մեր պետության քաղաքական՝ և՛ ներքին, և՛ արտաքին, զարգացումներում՝ պետք է հասկանանք այն առաջնայնությունները, որոնք մարմնավորում են անվտանգություն հասկացությունը մեր երկրի համար», - քննարկման ժամանակ նշեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զարքարյանը:

Որպես անվտանգային կենսական խնդիրներ Զաքարյանն առանձնացրեց Ղարաբաղյան հակամարտությունը, Հայաստանի համագործակցությունը և դրա զուգորդումը ՀԱՊԿ-ում և ՆԱՏՕ-ում, ահաբեկչության դեմ պայքարը, որն այսօր համաշխարհային մարտահրավեր է: Զաքարյանի խոսքերով՝ բացի ֆիզիկական անվտանգությունից, կարևոր է նաև տնտեսական մշակութային անվտանգության ապահովումը:

«Շատ կարևոր է, որ ավտանգային այս հարցերի շուրջ քաղաքական ուժերն իրենց դեբատներում, քարոզարշավի ժամանակ ներկայացնեին նաև իրենց պատկերացումներն այս խնդիրների վերաբերյալ», - նշեց պատգամավորը:

Քաղաքագետ Գերասիմ Բարեսղյանն իր հերթին ընդգծեց, որ չնայած սպասումներին, որ նախընտրական դիսկուրսի առանցք են լինելու անվտանգության խնդիրները՝ բնականաբար շեշտը դնելով արտաքին անվտանգության խնդիրներին, քարոզարշավի ավարտից մի քանի օր առաջ մենք տեսնում ենք, որ այդ դիսկուրսն առարկայական չէ: «Կարծես թե Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթներից հետո որոշ դրսևորումներ կան: Քաղաքական շատ ուժեր դիրքավորվեցին հենց Կոնգրես-ՀԺԿ-ի թեզի դեմ», - նշեց քաղաքագետը:

«Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով էլ նախընտրական արշավում արտաքին քաղաքականության և անվտանգության հարցեր չեն քննարկվում, քանի որ իրական լուրջ տարբերություն այս հարցերի շուրջ քաղաքական ուժերի միջև գոյություն չունեն: Ըստ նրա՝ կա որոշակի կոնսենսունս, որը պայմանավորված է արտաքին ուժերով, ղարաբաղյան հակամարտությամբ և այն անվտանգային պահանջներով, որ մենք ունենք: Այն ինչ այսօր քննարկվում է նախընտրական քարոզարշավի շրջանակներում  իրականացվող քաղաքականության հետ գրեթե կապ չունի: «Կապ չունի, ինչ ուժ կգա իշխանության, այն իրականացնելու է նույն քաղաքականությունը», - կարծում է փորձագետը:

Ըստ նրա՝ մեր անվտանգության ապահովումը ԵՄ-ին վստահելու, հողեր չհանձնելու և կամ շուտափույթ խաղաղություն մասին կարծիքներն ընտրողների ձայնի համար ներքին պայքարի դրսևորում է:

Ամփոփելով քննարկումը՝ Կարեն Բեքարյանն իր հերթին նշեց, որ նախընտրական պայքարում պոպուրիզի դրսևորումներն ուղղված են ոչ միայն ներքին լսարանին, այլ նաև արտաքինին՝ ինչ-որ տեղ ինքնառաջարակում է տարբեր ուղղություններին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 50%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    12 C°
     
    27°  15° 
    18.04.2024
    27°  17° 
    19.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: