ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Աբխազիայում կբարձրացվեն Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների դրոշները

Eurasia.Travel

Աբխազիայի հայկական համայնքը պատրաստվում է նշել Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը։ Այդ կապակցությամբ Աբխազիայում մի շարք միջոցառումներ կկազմակերպվեն։

Ինչպես փոխանցում է Sputnik Ամենիա-ն՝ 2013 թվականից Գագրա քաղաքում հայկական եկեղեցի է գործում, որտեղ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար կհավաքվեն հայկական համայնքի ներկայացուցիչները։ Հովհաննես Թումանյանի անվան դպրոցում կբարձրացվեն այն երկրների դրոշները, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանության փաստը։

Աբխազիայի խորհրդարանի պատգամավոր Լևոն Գալուստյանի խոսքով՝ բազմահազարանոց համայնքի ներկայացուցիչներից յուրաքանչյուրը 1915 թ-ի Ցեղասպանությունից տուժածների հետնորդ է։

«Մեզնից յուրաքանչյուրի մեջ փոքրիկ հայրենիք կա Արևմտյան Հայաստանում, որի մասին մենք հիշում ենք։ Ես Մուշ քաղաքից եմ»,- ասաց Գալուստյանը։

Նշենք, որ ներկայումս Աբխազիայում 42 հազար հայ է ապրում.այնտեղ հայկական 26 դպրոց կա։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: