ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եթե Իրանը չօգներ Ադրբեջանին, ապա հայերը Բաքուն էլ կգրավեին. իրանցի գեներալ

Website screen VOA

Եթե Իրանը չօգներ Ադրբեջանին, ապա հայերը Բաքուն էլ կվերցնեին: Այս մասին Azariha.org-ին տված հարցազրույցում նշել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նախկին բարձրաստիճան զինվորական Մանսուր Հաղիղաթփուրը, ում նկատմամբ Ադրբեջանում քրեական գործ է հարուցված:

«Մենք ադրբեջանցիներին փրկեցինք, հակառակ դեպքում հայերը կարող էին նույնիսկ Բաքուն գրավել: Ադրբեջանը մինչ օրս Իրանին 30 միլիոն դոլար զենքի գումար է պարտք, բայց Իրանը շատ մեծահոգի է, երբե՛ք այդ հարցը չի բարձրացրել: Եթե հիմա Թուրքիան լիներ, կամ փողն էր վերցրել, կամ էլ, հարցը շահարկելով, տասն անգամ ավել շահույթ էր ստացել», զինվորաանի խոսքերը մեջբերում է panorama.am-ը:

Մասնուր Հաղիղաթփուրը Ադրբեջանի պաշտոնյաներին մեղադրել է անշնորհակալ լինելու համար. «Եթե Իրանը իմ միջոցով Ռովշան Ջավադովին մի ինքնաթիռ զենք չտրամադրեր, ապա հայերը այլ տարածքներ ևս կվերցնեին: Մենք այդ օրերին Բաքվում 6500 զինվորականի էինք վարժեցնում, բաքվեցիները դա կվկայեն»:

Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ Մանսուր Հաղիղաթփուրն արցախյան պատերազմի ժամանակ եղել է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի ռազմական խորհրդականը:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 21%
    Քամի՝ 0 կմ/ժ
    20 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: