ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սպիտակ տան մամլո խոսնակը ներողություն է խնդրել Հիտլերի հետ Ասադին համեմատելու համար

Evan Vucci / AP

Սպիտակ տան մամլո քարտուղար Շոն Սպայսերը CNN-ի եթերում ներողություն է խնդրել Ադոլֆ Հիտլերի հետ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի անհաջող համեմատության համար։ 

«Անկեղծ ասած, ես սխալմամբ անտեղին և անզգա հղում եմ արել Հոլոքոստին, որի համար որևէ համեմատություն չկա: Դրա համար ես ներողություն եմ խնդրում: Դա սխալմունք է եղել», - հայտարարել է Սպայսերը:

Սպայսերը լրագրողների համար ճեպազրույցի ժամանակ, հերթական անգամ Իդլիբում կատարված քիմիական հարձակման մեջ մեղադրելով սիրիական իշխանություններին և անձամբ նախագահ Բաշար Ասադին, հայտարարել էր, որ նույնիսկ Հիտլերը չի իջել այնպիսի ցածր մակարդակի, ինչպիսին քիմիական զենքի օգտագործումն է։

Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների խմբակցության ղեկավար Նենսի Փելոսին Սպայսերի այս հայտարարության պատճառովարդեն պահանջել է նրա հրաժարականը։

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 0 կմ/ժ
    11 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: