ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հռոմի Պապը բոլոր քրիստոնյաներին շնորհավորել է Զատիկի կապակցությամբ

Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված պատարագից հետո Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը դիմել է քրիստոնյաներին՝ խոսելով Քրիստոսի Հարության խորհրդի մասին:

Տասնյակ հազարավոր հավատացյալների առջև նա հանդես է եկել «Քաղաքին ու աշխարհին» ուղղված ուղերձով:

«Քրիստոս հարյավ ի մեռելոց»,- ողջունել է Պապը: Նա խաղաղության կոչ է հնչեցրել: Խոսելով թեժ կետերի մասին՝ նա Տիրոջը խնդրել է «ամբողջ Մերձավոր Արեւելքին խաղաղություն բերել՝ սկսած Սուրբ հողից», ինչպես նաեւ «Սիրիայի, Իրաքի, Եմենի, աֆրիկյան երկրների՝ Սուդանի, Հարավային Սուդանի, Սոմալիի, Կոնգոյի ժողովուրդներին, որոնք տառապում են հակամարտությունների արդյունքում»:

Նա Ուկրաինայում հակամարտության շուտափույթ կարգավորման կոչ է արել, խոսել Եվրոպայում գործազրկության դեմ պայքարի անհրաժեշտության մասին, ինչպես նաեւ հաջողություններ ու առողջություն է մաղթել փախստականներին ու միգրանտներին, հիվանդներին ու երեխաներին:

Ֆրանցիսկոսը նշել է, որ ողջ աշխարհի քրիստոնյաները միաժամանակ են նշում Զատիկը: Նրա անունից հավատացյալներին Զատիկի կապակցությամբ մեղքերի  խորհրդանշական թողություն է արվել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    13 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: