ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վայոմինգը դարձավ Հայոց ցեղասպանությունը ճանաչած ԱՄՆ 45-րդ նահանգը

The Daily Chronic

Վայոմինգը դարձել է Հայոց ցեղասպանությունը ճանաչած ԱՄՆ 45-րդ նահանգը, հայտնում է PanArmenian-ը` հղում կատարելով Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Արևմտյան տարածաշրջանի գրասենյակին:

«Թե՛ Հայոց, և թե՛ Հրեական ցեղասպանությունների վայրագություններն աներևեկայելի էին», - ասել է Վայոմինգի նահանգապետ Մեթյու Միդը՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Արևմտյան տարածաշրջանի գրասենյակին ուղղված նամակում՝ դրանով իսկ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը և այն հավասարեցնելով հրեաների ողջակիզմանը։

«Կարևոր է, որպեսզի բոլորը հասկանան՝ պատմության կրկնությունը անթույլատրելի է», - շեշտել է նահանգապետը՝ զորակցություն հայտնելով հայ համայնքին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան ընդառաջ։

Հայ դատի հանձնախմբի Արևմտյան տարածաշրջանի ղեկավար Նորա Հովսեփյանը ողջունել է նահանգապետի հայտարարությունը. «Շնորհակալություն ենք հայտնում Վայոմինգի նահանգապետին պատմական ճշմարտության կողքին կանգնելու և իր ձայնը Հայոց ցեղասպանության ճանաչման և հիշատակի կոչերին միացնելու համար»։

Հայ դատի հանձնախմբի տարածած հաղորդագրությունում նշված է, որ Վայոմինգի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում կարևոր դեր են խաղացել կազմակերպության ներկայացուցիչները, ովքեր այս տարի ավելի վաղ հանդիպել են նահանգապետի հետ, ինչի մասին Մեթյու Միդը ևս հիշատակել է իր նամակում։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: