ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ Բալթյան երկրներում տեղի կունենան հիշատակի միջոցառումներ

EUobserver

Բալթյան տարածաշրջանի ամենախոշոր հոգևոր կենտրոններից մեկում՝ Կաունասի Սբ. Պետրոս և Սբ Պողոս Առաքյալներ Մայր տաճարում ապրիլի 23-ին ժամը 18:00-ին Կաունասի արքեպիսկոպոս Լիոնգինաս Վիրբալասի կողմից կմատուցվի սուրբ պատարագ՝ նվիրված հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին:

Artsakhpress լրատվակայքի հաղորդմամբ՝ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մուկուչյանը պատարագի ընթացքում ելույթ կունենա Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում, Բալթյան երկրներում Հայոց առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Խոսրով Ստեփանյանը հանդես կգա աղոթքով, կնհնչեն նաև հայկական հոգևոր երգեր:

Նույն օրը Կաունասի Սբ. Պետրոս և Սբ. Պողոս Առաքյալներ Մայր տաճարում և Կաունասի արքեպիսկոպոսարանի տարածքում կբացվի հայկական միջնադարյան եկեղեցիների ֆոտոցուցահանդես՝ շուրջ մեկ ամիս տևողությամբ: Ցուցահանդեսի լուսանկարները տրամադրվել են «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից։

Ապրիլի 24-ին ժ. 16:00-ին Վիլնյուսում՝ «Լիտվայի Ցեղասպանության զոհերի» հուշարձանի մոտ Լիտվայում ՀՀ դեսպանության անձնակազմի, հայ համայնքի և Լիտվայի հասարակական-քաղաքական գործիչների մասնակցությամբ տեղի կունենա ծաղկեպսակի զետեղման արարողություն՝ նվիրված Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին։ Միջոցառման նախաձեռնողներն են Լիտվայի հայերի միությունը և Լիտվայի ցեղասպանության և դիմադրության կենտրոնը:

Ապրիլի 26-ին Էստոնիայի Տալլին քաղաքում ժ. 18:00-ին տեղի կունենա ռեժիսոր Արամ Շահբազյանի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Փրկության քարտեզ» փաստավավերագրական Ֆիլմի ցուցադրությունը, որին հրավիրված են Էստոնիայի կառավարության ներկայացուցիչներ, Էստոնիայում հավատարմագրված դիվանագետներ, Էստոնիայի հասարակական-քաղաքական գործիչներ:

Միջոցառումը կազմակերպվել է Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպանության և Էստոնիայի Հայկական Ազգային Միության կողմից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: