ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էրդողանը ուղերձ է հղել Թուրքիայի հայ համայնքին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  ուղերձ է հղել Պոլսի Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանին և Թուրքիայի հայ համայնքին, փոխանցում է panorama.am կայքը:

Ուղերձում ասվում է.

 «Առաջին աշխարհամարտի դժվարին պայմաններում իրենց կյանքը կորցրած օսմանյան հայերը այս տարի էլ են հարգանքով հիշատակվում: Նրանց թոռներին իմ ցավակցություններն եմ հայտնում: Որպես տարածաշրջանի երկու հին ժողովուրդ՝ թուրքերն ու հայերը հազար տարի այս աշխարհագրության մեջ ուս ուսի են ապրել, կիսել համատեղ պատմությունն ու մշակույթը: Թե Օսմանյան կայսրությունում, և թե Թուրքիայի հանրապետության մոտ հարյուրամյա անցյալում հայ ժողովուրդը իր շատ արժեքավոր զավակներով իր նպաստն է ունեցել մեր երկրի զարգացման գործում: Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր հայերը որպես մեր երկրի ազատ ու հավասար քաղաքացիներ,  երկրի սոցիալական, քաղաքական ու առևտրային կյանքում կարևոր դեր են ստանձնել»:

Ուղերձում նշվել է, որ Թուրքիայի հայ համայնքի անվտանգությունը, խաղաղությունն ու երջանկությունը հատուկ կարևորություն է ներկայացնում Թուրքիայի իշխանությունների համար. «Չենք կարող որևէ կերպ թույլ տալ անգամ մեկ հայ քաղաքացու օտարմանը, մեկուսացմանն ու իրեն երկրորդ դասի ներկայացուցիչ զգալուն»,- նշել է Թուրքիայի նախագահը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    20 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: