ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանի պլանը հարձակման 4-րդ կամ 5-րդ օրը Ստեփանակերտ հասնելն էր

Mediamax.am

Այն տարածքը, որին Ադրբեջանին հաջողվեց տիրանալ, ռազմավարական նշանակություն չունի: Բայց ամեն մի սանիտիմետր հողը, ամեն մի զոհված ու վիրավորված զինվոր մեզ համար սարսափելի ու ծանր ցավ է: Այս մասին Mediamax-ին տված հարցազրույցում նշել է ԼՂՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյան՝ պատասխանելով ապրիլյան պատերազմի ժամանակ հակառակորդի ստացած օգուտներից:

 «Հակառակորդի պլանը հետևյալն էրˋ  հարձակման չորրորդ կամ հինգերորդ օրը կենտրոնական`Աղդամի ուղղությամբ ճեղքում անել ու հասնել Ստեփանակերտ: Ըստ իրենց հաշվարկի, ունեցած արսենալի ճիշտ օգտագործման դեպքում Ադրբեջանը կարող էր իրագործել այդ պլանը: Մենք էլ վստահ ենք, որ չի կարող. մեր դիրքերը, զորքի մարտունակությունը, հրետանին և հակաօդային պաշտպանությունն ու անհրաժեշտ այլ ուժեր բավարար են, որպեսզի կարողանանք պաշտպանություն կազմակերպել և, ինչու չէ, մարտի ընթացքում նաև հակահարձակման անցնել:
Այդ օրերին, լինելով առաջնագծում, ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ շարունակության դեպքում մենք առաջ էինք գնալու: Դրանում համոզվեց նաև Ադրբեջանը և, վայնասուն բարձրացնելով, դիմեց մարտը կանգնացնելու խնդրանքով», - նշել է Բալասանյանը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    19 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: