ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Աստանա. «Միասնությամբ նվաճած մեծ հաղթանակ: Առաջնագծի քաջություն֊, թիկունքի ամրություն» համաժողով

Հետխորհրդային բոլոր երկրների ներկայացուցիչները հանդիպել են Աստանայում, որպեսզի հիշեն իրենց հայրերի ու պապերի կատարած սխրագործությունները Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ: Քաջությունը, հաստատակամությունը և հաղթանակը մեր ժողովուրդներին եղբայրներ են դարձրել՝ կապելով հազարավոր ճակատագրեր կորստի վշտով և հաղթանակի բերկրանքով, նշել են Աստանայի հանդիպման մասնակիցները:

Ապրիլի 28-ին Աստանայում տեղի ունեցավ հաղթողների 7-րդ միջազգային համաժողովը. «Միասնությամբ նվաճած մեծ Հաղթանակ: Առաջնագծի քաջություն֊ թիկունքի ամրություն»: Միջոցառման կազմակերպիչներն էին «Հյուսիս-Հարավ» քաղաքագիտության կենտրոնն ու «Եվրասիական հետազոտությունների ինստիտուտի» զարգացման հիմնադրամը՝ ԱՊՀ անդամ պետությունների միջպետական համագործակցության հիմնադրամի (ՀՀՄՀ) աջակցությամբ:

Համաժողովի մասնակիցներին իրենց ուղերձներն էին հղել Ղազախստանի և Ռուսաստանի նախագահներ Նուրսուլթան Նազարբաևն ու Վլադիմիր Պուտինը: «Ես վստահ եմ, որ համաժողովի արդյունքները հետագայում ևս կնպաստեն ԱՊՀ ժողովուրդների ինտեգրմանը», - իր ուղերձում նշել է Նազարբաևը: Իսկ Պուտինն ընդգծել է միջոցառման կարևորությունը, որպես համախմբող իրադարձություն այն ժողովուրդների համար, որոնք ԽՍՀՄ մաս են կազմել: ՌԴ նախագահը նշել է, որ կարևոր է փայփայել հիշողությունը֊՝ փոխանցելով այն սերնդեսերունդ:

Միջոցառումը սկսվել է Հայրենիքի պաշտպանի հուշարձանին ծաղիկներ և ծաղկեպսակներ տեղադրելով: Այնուհետև կայացել է համաժողովը՝ տարբեր երկրներից ժամանած ներկայացուցիչների մասնակցությամբ:

Համաժողովին մասնակցել են Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, ինչպես նաև երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ, ովքեր մեծ ջանքեր ենք գործադրում, որպեսզի պահպանեն իրենց նախնիների հիշատակը, վերականգնեն կորցրած տվյալներն ու փոխանցեն դրանք ապագա սերունդներին: Համաժողովի նպատակն է ևս մեկ անգամ հիշեցնել ընդհանուր հաղթանակի մեջ ներդրած յուրաքանչյուր ազգի ավանդի մասին, պահպանել և ամրապնդել ժողովուրդների միասնությունն ու ներգրավել երիտասարդներին այս կարևոր գործին:

«Ամեն տարի Մեծ Հայրենական պատերազմի ավելի քիչ մասնակիցներ են մնում, բայց մեր խնդիրն է թույլ չտալ, որ քաջության դասերը մոռացության տրվեն», - իր ելույթում նշել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի նախագահի տեղակալ Իրինա Ռոդնինան: Որպես հիշողությունը պահպանելու երկու կարևոր գործոններ՝ նա նշել է աշխարհն ավելի լավը դարձնելու երիտասարդների ներուժն ու ցանկությունը և նրանց համախմբվածությունն այդ հարցում:

«Մեր նախնիների թափված արյունը մեր ժողովուրդների միջև սիրո և միասնության կոչ է », - ասել է Ռուսաստանի Հասարակական գիտությունների ակադեմիայի, քաղաքական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Չաչիյան: «Մենք չենք բաժանել հաղթանակը պատերազմի տարիներին, և չենք բաժանում այն ​​հիմա», - ասել է Մարդկային զարգացման միջազգային ՀԿ նախագահ Արման Ղուկասյանը՝ նշելով, որ անհրաժեշտ է պահպանել հիշողությունն ու մեր հայրերի ավանդույթները, և դրա համար կարևոր է համագործակցել միջազգային ասպարեզներում:

Ղազախստանի բանաստեղծ, գրող և հասարակական գործիչ Օլժաս Սուլեյմենովն իր ելույթում ասել է. «Հաղթանակը եղբայրական է դարձրել մեր ժողովուրդներին, և դա կազդի Եվրասիայի պատմության, գուցե նաև ամբողջ աշխարհի պատմության վրա»:

«ԽՍՀՄ ժողովուրդներին միավորել է ոչ միայն պատերազմը, այլև խաղաղությունը, և հիմա կարևոր է պահպանել այդ խաղաղությունը», - նշել են հանդիպման մասնակիցները: Համաժողովի շրջանակներում տեղի են ունեցել երեք առանձին քննարկումներ, որոնց ընթացքում հարցեր են բարձրացվել պատմական հիշողության ու դրա պահպանման, երիտասարդական նախաձեռնությունների և այլնի վերաբերյալ:

Պատմական հիշողության պահպանման և սերնդեսերունդ փոխանցման  տեսանկյունից կարևորվել է ֆիլմերի, գրքերի, ինտերնետ պորտալների նշանակությունը֊՝ պատերազմի և այն մարդկանց մասին, ում շնորհիվ մենք հիմա ապրում ենք: Նշվել է, որ կարևոր է ժամանակակից լեզվով բացատրել երիտասարդներին պատերազմի տարիներին ձևավորված բոլոր այն արժեքները, որոնք այժմ միավորում են հետխորհրդային ժողովուրդներին֊՝ այդ թվում ընտանիքի և հոգևոր արժեքների կարևորությունը: Ընդգծվել է, որ անհրաժեշտ է ձևավորել ակտիվ կապ և համագործակցության այդ երկրների երիտասարդների միջև:

Համաժողովի մասնակիցներն առաջարկել են պատերազմի ժամանակ բոլոր անհայտ կորածներին հանուն հայրենիքի զոհված ճանաչել:  Առաջարկվել է նաև ընդլայնել ամենամյա ֆորումի ձևաչափը և հակահիտլերյան կոալիցիայի այլ երկրներից ևս մասնակիցներ հրավիրել:

Համաժողովի ընթացքում ընդունվել է համատեղ հռչակագիր, որտեղ ասվում է. «Մենք հիշում ենք, որ մեր ժողովուրդները հաղթողներ են:  Որ մեր հայրերը, պապերն ու նախապապերը հսկայական զրկանքների ու զոհողությունների գնով Եվրոպային և ամբողջ մարդկությանը ազատություն և խաղաղություն նվիրեցին... Մենք պահում ենք սրբազան հիշատակն առ այն, որ նացիզմի դեմ պայքարում միասին ենք եղել, եղել ենք կյանքի և ազատության կողմից»:

Ֆորումին մասնակցել է նաև հայկական պատվիրակությունը՝ «Եվրասիական հետազոտությունների ինստիտուտի» հայկական մասնաճյուղի տնօրեն Պավել Ավագյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են եղել Մեծ Հայրենական պատերազմի վետերան, Հայաստանի վետերանների միության ղեկավար Պետրոս Պետրոսյանը, «Մայր Հայաստան» ռազմահայրենասիրական թանգարանի տնօրեն  Ավագ Հարությունյանը, ԳԱԱ գլխավոր գիտաշխատող Կլիմենտ Հարությունյանը, Մարդկային զարգացման միջազգային ՀԿ նախագահ Արման Ղուկասյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական ​​կոնսերվատորիայի ասպիրանտ Արթուր Աղաջանովն ու լրագրողներ մի շարք լրատվական գործակալություններից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 87%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    9 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: