ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեծ Հայրենական պատերազմի վետերան. մենք ցանկանում ենք, որ պատերազմն այլևս երբեք չկրկնվի

Մեծ Հայրենական պատերազմի Վետերաններն այսօր հիշում են պատերազմի տարիները, և ցանկանում են, որ երիտասարդները երբեք չտեսնեն այն, ինչ որ իրենք են անցյալում տեսել:

Ապրիլի 29-ին Աստանայում կայացավ «Միասնությամբ նվաճած մեծ Հաղթանակ. քաջ ռազմաճակատ, ամուր թիկունք» համաժողովը՝ կազմակերպված «Հյուսիս-հարավ» քաղաքագիտական կենտրոնի և «Եվրասիական հետազոտությունների ինստիտուտ» զարգացման հիմնադրամի կողմից՝ ԱՊՀ անդամ պետությունների միջպետական ​​հումանիտար համագործակցության հիմնադրամի աջակցությամբ: Համաժողովին մասնակցել են Հայրենական Մեծ Պատերազմի վետերաններ, ինչպես նաև երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ, ովքեր մեծ ջանքեր ենք գործադրել, որպեսզի պահպանեն իրենց նախնիների հիշատակը, վերականգնեն կորցրած տվյալներն ու փոխանցեն դրանք ապագա սերունդներին: Համաժողովի նպատակն է ևս մեկ անգամ հիշեցնել ընդհանուր հաղթանակի մեջ յուրաքանչյուր ազգի ունեցած ավանդի մասին, ամրապնդել ժողովուրդների միասնությունն ու ներգրավել երիտասարդներին այս կարևոր գործին:

«Ես նավաստի-սուզորդ եմ: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել եմ Սև ծովի «Սչուկա 215» սուզանավի վրա: Պատերազմը Սև ծովում սկսել են 55 սուզանավեր, որոնցից 26-ն են կենդանի մնացել: 29-ը հիմա Սև ծովի հատակին են: Մենք խորտակել ենք 129 գերմանական, իտալական  նավեր,  պատահել են նաև թուրքականները: «Սչուկա 215»-ից ես վերջին եմ, ով կենդանի է մնացել այսօր: Սուզանավի հրամանատար, Խորհրդային Միության հերոս Ռեշիլով Միխայիլ Վասիլևիչը մահացավ 2016 թ.-ին: Ես բոլորի փոխարեն այսօր պետք է պատմեմ, և որ ամենակարևորն է, աշխատեմ երիտասարդների հետ», - ասել է Մեծ Հայրենական պատերազմի ուկրաինացի վետերան Վասիլի Կլյույը:

«Այսօր հատկապես երիտասարդները մեզ շատ են հարցնում, թե ինչ ենք զգում այժմ: Ես բոլորին պատասխանում եմ, որ մեզնից յուրաքանչյուրը մարմնի ամեն բջիջով զգում է այն ամենն, ինչ եղել է այն ժամանակ, և հիշում է բոլորին, առանց բացառության, ովքեր այսօր մեզ հետ չեն: Եվ մենք ուզում ենք, որ դա երբեք այլևս չկրկնվի», - ասել է նա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 14%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    26 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: