ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանի ագիտպրոպը բացահայտում է այն հավանական զարգացումները, որոնց պատրաստվում է Բաքուն. Սենոր Հասրաթյան

Դատելով վերջին օրերին ԶԼՄ-ներում տեղ գտնող հրապարակումներից, տպավորություն է ստեղծվում, որ հարևան երկրի ագիտպրոպն իր երևակայության դաշտում կրկին «հաղթական մարտեր» է ծավալել ինչպես հակամարտ զորքերի շփման գծում (իրենց ասելով՝ Թարթառի ուղղությամբ), այնպես էլ հայերից և յուրայիններից կազմված ինչ-որ հանցավոր խմբի դեմ, որը պատրաստվում էր Բաքվում իրականացնել «ահաբեկչական» գործողություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը:

«Պարզունակության սահմաններ չճանաչող այսօրինակ քարոզչությամբ տառապող Ադրբեջանի ագիտպրոպն իր գործողություններով արդեն ոչ այնքան զարմանքի, որքան զավեշտի տեղիք է տալիս: Խնդիրն այստեղ կայանում է նրանում, որ տարածվող տեղեկություններն, իրենց տարրական անգրագիտությանբ, ոչ միայն հավատ չեն ներշնչում օտարներին ու յուրայիններին, այլև բացահայտում են այն հավանական զարգացումները, որոնց, կարծես թե, պատրաստվում է Բաքուն...», - գրել է Հասրաթյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: