ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Չնայած համանախագահների հայտարարության մեջ եղած դրական միտումներին՝ առավել հստակ քայլերի կարիք է զգացվում

Վերջին օրերին արցախա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից իրավիճակի սրման հետ կապված ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդես եկան հայտարարությամբ, որը կարևորվեց դրանում տեղ գտած մի քանի շեշտադրումներով:

Նախ, հայտարարության մեջ հստակ նշվում է, որ ադրբեջանական կողմն է մայիսի 15-ին հրթիռ արձակել՝ հարվածելով ռազմական տեխնիկայի, իսկ արցախյան կողմի գործողությունը եղել է ի պատասխան՝ որպես զսպող միջոց: Ի տարբերություն նախկինում արված հայտարարությունների՝ համանախագաները, փաստորեն, ֆիքսում են, թե կոնկրետ որ կողմի գործողությունների պատճառով է ստեղծվել լարված իրավիճակ: Հայկական կողմերը բազմիցս են նշել հասցեական հայտարարությունների կարևորության մասին, քանզի դրանց բացակայությունն Ադրբեջանի իշխանությունների մոտ ստեղծել է անպատժելիության մթնոլորտ՝ ավելացնելով արկածախնդրությունների թիվը և պատճառելով մարդկային կորուստներ: Այս առումով համանախագահների վերջին հայտարարությունը պարունակում է դրական միտումներ, չնայած որ այնտեղ բացակայում են հասցեական քննադատությունները:

Երկրորդ, հրադադարի ռեժիմը խախտողին ֆիքսելով՝ համանախագահները անուղղակիորեն ցույց են տալիս, որ չնայած Վիեննայի և Սանկտ- Պետերբուրգի հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններից Ադրբեջանի հրաժարվելուն՝ դժվար չէ «գուշակել», թե կողմերից որն է հրադադարի ռեժիմի խախտողը: Այս ամենին զուգահեռ հասկանալի է նաև, որ հետաքննության մեխանիզմների ներդրման ու Անջեյ Կասպրչիկի առաքելության ընդլայնման հարցերը դեռևս գտնվում են միջնորդների օրակարգում, ինչի իրականացումն, իհարկե, իր նպաստը կբերի կողմերի միջև վստահության մթնոլորտի ձևավորման գործում:

Վստահության մթնոլորտի ձևավորման, հետևաբար նաև քաղաքական բանակցությունները վերսկսելու հարցում կարևոր քայլ կարող է լինել նաև Ադրբեջանի, ԼՂՀ և ՀՀ միջև միջնորդների հստակ երաշխիքներ պարունակող ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման համաձայնագրի ստորագրումը:

Այսպիսով պետք է փաստել, որ դրական միտումներ պարունակող այս հայտարարությունը, որն ադրբեջանական կողմի մոտ մեծ զայրույթ առաջացրեց, ցույց է տալիս, որ համանախագահները նույնպես աստիճանաբար հանգում են այն գիտակցման, որ ամենաթողության հետևանքով հակամարտության կարգավորման գործընթացում որևէ էական առաջընթաց չի գրանցվում, և անհրաժեշտ է որդեգրել այլ գործելաոճ: Այս առումով, իհարկե, միայն հրադադարի ռեժիմը խախտող կողմին մատնացույց անելով՝ էական հարց չի լուծվում: Անհրաժեշտ են իրականացնել առավել հստակ և թիրախավորված քայլեր:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    25 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: