ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Այս գավաթը նվիրում եմ իմ ընտանիքին, Մանչեսթերին և ողջ հայությանը. Մխիթարյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» առաջին անգամ նվաճեց ֆուտբոլի Եվրոպա լիգայի չեմպիոնի կոչումը։ Ստոկհոլմում կայացած եզրափակչում անգլիական ակումբը  հաղթեց Ամստերդամի «Այաքսին»։

Նախ 18-րդ րոպեին «Մանչեսթեր Յունայթեդին» առաջ մղեց Պոլ Պոգբան։ Երկրորդ խաղակեսի մեկնարկից երկու րոպե անց էլ «Յունայթեդի» առավելությունը կրկնապատկեց Հենրիխ Մխիթարյանը՝ դառնալով հիանալի գոլի հեղինակ։ Նա փոխարինվեց խաղի 74-րդ րոպեին։

«Շատ, շատ, շատ ուրախ եմ մեր հաղթանակի համար: Ես կցանկանայի այս գավաթը նվիրել իմ ընտանիքին, Մանչեսթերին և ողջ հայությանը», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Մխիթարյանը:

Հենրիխ Մխիթարյանը միակ հայ ֆուտբոլիստն է, որը խաղաց Եվրոպա լիգայի եզրափակչում, գոլ խփեց և դարձավ չեմպիոն։

Այս հաղթանակի շնորհիվ «Մանչեսթեր Յունայթեդը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր նվաճեց։

 

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    12 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: