ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ ցանկանում է ՆԱՏՕ-ին փոխարինող կառու՞յց ստեղծել

Robdeman/Flickr

ԵՄ բանակի ստեղծման մասին խոսակցությունները կրկին ակտիվացան Բրյուսելում մայիսին կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի հետո, երբ առավել ակնհայտ դարձավ Ռուսաստանի հարցում ԵՄ երկրների և ԱՄՆ-ի դիրքորորշումների տարբերությունը: Գագաթաժողովից հետո Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարեց, որ պաշտպանության ոլորտում Եվրոպան այլևս չի կարող ուրիշների վրա հույս դնել և որ պետք է իր ճակատագիրը վերցնի իր ձեռքը: ԵՄ սեփական պաշտպանական համակարգ ստեղծելու անհրաժեշտության մասին հայտարարեց նաև Ֆրանսիայի նորընտիր նախագահ էմանուել Մակրոնը, այս հարցում իր դիրքորոշումը վերահաստատեց Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը:

Նշենք, որ ԵՄ միասնական բանակի գաղափարը վաղուց է շրջանառվում, սակայն Բրիտանիան այն երկար ժամանակ արգելափակում էր՝ վախենալով, որ ԵՄ շրջանակներում պաշտպանության ոլորտում ավելի սերտ ինտեգրումը կարող վտանգի տակ դնել ազգային ինքնիշխանությունը: ԵՄ կազմից դուրս գալուց հետո Լոնդոնը եվրոպական միասնական բանակի ստեղծումն այլևս չի կարողանա արգելափակել՝ չնայած կշարունակի ամեն ինչ անել, դա թույլ չտալու համար: Այդ ժամանակ Լոնդոնին այս հարցում միանգամայն այլ բան է անհանգստացնում. ԵՄ բանակի ստեղծումը կարող է երկրորդ պլան մղել ՆԱՏՕ-ում համագործակցությունը, և փաստորեն ինքը կարող է դուրս մնալ Եվրոպայում պաշտպանական ոլորտում սերտ համագործակցությունից:

Սակայն, հարկ է նշել, որ Եվրոպական միասնական բանակը մոտ ժամանակներում չի հավակնում զբաղեցնել ՆԱՏՕ-ի տեղը նույնիսկ եվրոպական տարածաշրջանում. ԵՄ երկրները այժմ բավարար ֆինանսական միջոցներ չունեն ՆԱՏՕ-ին մրցակից ռազմական կառույց ստեղծելու համար: Միևնույն ժամանակ Եվրոպական միասնական բանակի հստակ տեսլական եվրոպական առաջնորդները դեռևս չունեն. կա ուղղակի գիտակցում, որ ԵՄ անդամ-երկրների միջև պետք է խորացնել համագործակցությունը պաշտպանական ոլորտում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    21 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: