ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 21 714,18 դրամ ԱՐԾԱԹ - 245,57 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 929,39 դրամ

Իրանցի զբոսաշրջիկների գործոնը կարող է հայկական ապրանքների նկատմամբ պահանջարկ ստեղծել

Հունիսի 14-ին Իրանում կնքվեց «ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և ԻԻՀ ստանդարտների և արդյունաբերական հետազոտությունների ինստիտուտի միջև համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում է սննդի և ոչ ոգելից խմիչքների ոլորտի իրավական կարգավորման, «հալալ» ստանդարտավորման և այլ հարցեր:  

Հայտնի է, որ վերջերս Հայաստանում ստեղծվեց ստանդարտավորման «Հալալ» կենտրոնը, որով պետք է համապատասխան ստանդարտիզացիայի ենթարկվեն դեպի Իրան արտահանման համար նախատեսվող ապրանքատեսակները, որից հետո երկու երկրների միջև մեկնարկեցին արտահանվող ապրանքատեսակների շուրջ բանակցությունները: Վերոնշյալ փոխըմբռնման հուշագրի մասին լուրը կարելի է ընդունել՝ որպես բանակցությունների առաջին հանգրվան: Բացի այդ այն օգնում է առնվազն պատկերացում կազմել դեպի Իրան արտահանման համար դիտարկվող ապրանքների տեսակների մասին: Սակայն սա բավարար չէ:

Նախ, չկա պաշտոնական հայտարարությունը, որ սննդի և ոչ ոգելից խմիչքների ոլորտում բանակցությունները հասցրել են ներկրման մաքսատուրքերի մեղմացման, մյուս կողմից հասկանալի է, որ բանակցությունները պետք է ընթանան արդեն իսկ գործող առևտրաշրջանառության շրջանակում արտահանվող ապրանքատեսակների շուրջ: Մինչդեռ դրանց զուգահեռ պետք է ամեն ինչ անել՝ իրանական շուկայի ներսից հայկական ապրանքատեսակների նկատմամբ պահանջարկ ստեղծելուն ուղղված: Օրինակ, կարելի է Հայաստան ժամանած իրանցի զբոսաշրջիկներին համապատասխան միջոցառումների ու կազմակերպված հյուրասիրությունների շրջանակներում ծանոթացնել հայկական ապրանքանիշին ու պարբերաբար բնույթի միջոցառումների արդյունքում ստեղծել դրանց նկատմամբ պահանջարկ: Այսինքն` հաշվի առնելով իրանական տնտեսական քաղաքականության խիստ պրոտեկցիոնիստական բնույթը,  դեպի Իրան պարզեցված մուտքին հասնելու համար պաշտոնական գործըթացներին զուգահեռ, լավ կլինի, կիրառել ներսից ներազդման հնարավորությունը:

Պետք չէ նաև մոռանալ ավանդական առևտրատնտեսական հարաբերություններն ու այդ համատեքստում առկա հիմնախնդիրները: Մասնավորապես, հայտնի է, որ Հայաստանից Իրան արտահանման ծավալների գրեթե 90 տոկոսն էլեկտրաէներգիան է, և միայն 10 տոկոսն է բաժին ընկնում ապրանքներին: Մինչդեռ Իրանից Հայաստան ներմուծումն ավելի դիվերսիֆիկացված է: Այս դեպքում էլ ներմուծման  մեծ մասը՝ շուրջ 35 տոկոս, իրանական գազին է բաժին ընկնում, մինչդեռ ՀՀ արտահանման կառուցվածքի հետ այս ցուցանիշը համադրելի չէ:  Այսինքն՝ պետք է դիտարկվի ոչ միայն ՀՀ-ից Իրան արտահանվող ապրանքների մաքսատուրքերը մեղմելուն, այլև՝ դրանց դիվերսիֆիկացնելու հարցը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 52%
Քամի՝ 14 կմ/ժ
25 C°
 
23°  36° 
24.07.2019
23°  36° 
25.07.2019
Հարցում

Շոգ եղանակն ազդո՞ւմ է ձեր աշխատունակության վրա: