ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ դեսպան. Հայաստանն առաջին երկիրն էր, որ սկսեց բանակցությունները ԵՄ-ի հետ

aysor.am

ՀՀ-ում Եվրամիության առաքելության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարել է, որ ԵՄ-Հայաստան համաձայնագիրն, ամենայն հավանականությամբ, կստորագրվի նոյեմբերին Բրյուսելում տեղի ունենալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ:

«Հաստատում եմ, որ նախապատրաստական քայլերը` միտված ընդլայնված և խորացված համաձայնագրի նախաստորագրմանն, ընթացքի մեջ են և կբացահայտեմ ձեզ համար, որ Եվրամիությունն ավարտել է այն վարժանքը, որը կոչվում է տեխնիկական և իրավական շտկումներ: Սա այն գործընթացն է, որի ընթացքում իրավական և այլ ծառայությունները հաստատում են բոլոր դրույթներն ու եզրույթները, որոնք օգտագործված են համաձայնագրում: Նման գործընթաց է տեղի ունենում հայկական կողմում, հետևաբար, կարծում եմ, որ կարող ենք լավատես լինել և այն հույսը, որ արտահայտել է Էդվարդ Նալբանդյանը համաձայնագիրը Արևելյան գործընկերության ժողովի ընթացքում նոյեմբերին ստորագրելու վերաբերյա, կիրականացվի», - ասել է Սվիտալսկին, հայտնում է Aysor.am-ը:

«Սա քաղաքական պարտավորեցնող փաստաթուղթ է, որում մենք ընդգծում ենք այն ուղիները, որոնցով կընթանա մեր համագործակցությունն առաջիկա տարիներին: Հայաստանն առաջին երկիրն էր, որ սկսեց բանակցություններն այս նոր տիպի փաստաթղթի վրա և ես շատ գոհ եմ, որ բանակցությունները տեխնիկական մասով ավարտված են: Մենք կարող ենք ակնկալել առաջիկա օրերին, որ ԵՄ-Հայաստան համագործակցության խորհուրդը գրավոր ընթացակարգով կընդունի գործընկերության առաջնահերթությունները: Չեմ կարող բացահայտել դրանց բովանդակությունը, բայց փաստաթուղթը հիմնված է Ռիգայի չորս առաջնահերթությունների վրա», - ասել է ԵՄ դեսպանը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: