ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 27 029,85 դրամ ԱՐԾԱԹ - 270,35 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 683,63 դրամ

Անհապաղ քաղաքական բանակցություններ սկսելու Բաքվի պահանջն անտրամաբանական էլեմենտներ է պարունակում. քաղաքագետ

Ապրիլյան պատերազմից հետո, երբ տեղի ունեցան Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումները, և ձեռք բերվեցին պայմանավորվածություններ, և՛ միջորդների, և՛ կողմերի մոտ հստակ ընկալում կար, որ բանակցային գործընթացը տուժել է պատերազմի արդյունքում, և, բնականաբար, անհրաժեշտ են որոշակի քայլեր ձեռնարկել, որոնք կնպաստեն վստահության վերականգնմանն, ինչի հիմքով էլ կշարունակվեն քաղաքական բանակցությունները: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Նարեկ Մինասյանը:

«Հայկական կողմերը շարունակում են հետևողականորեն հայտնել իր պատրաստակամությունը ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչման հետ կապված, և մեր մոտեցումն հետևյալն է. փոխվստահության միջավայրը և հրադադարի ռեժիմի ամրապնդման քայլերն անհրաժեշտություն են հետագա քաղաքական գործընթացն առաջ մղելու համար, և առանց դրանց որևէ առաջընթաց բանակցային գործընթացից, եթե անգամ դրանք վերսկսվեն, չենք կարող ունենալ: Միջնորդների կողմից ևս հետևողականորեն բարձրաձայնվում է, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները պետք է կյանքի կոչվեն, մինչդեռ Ադրբեջանը հայտարարում է, որ տվյալ դրանք ունեն երկրորդական բնույթ, և պետք է նախևառաջ վերսկսել քաղաքական բանակցությունները:

Եղավ իրավիճակ, երբ ադրբեջանական կողմն անգամ բարձր մակարդակով հայտարարեց, որ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել, ինչը հետագայում հերքվեց հենց միջնորդների կողմից», - նշեց Նարեկ Մինասյանը:

Քաղաքագետի կարծիքով անհապաղ քաղաքական բանակցություններ սկսելու ադրբեջանական կողմի պահանջները որոշակիորեն ոչ տրամաբանական էլեմենտներ են պարունակում. «Իրատեսական չէ որոշակի ակնկալիքներ ունենալ բանակցություններից, եթե կողմերն ուղղակի չեն վստահում միմյանց, և երբեմն նույնիսկ հանդիպումների նախօրյակին տեղի են ունենում սահմանային միջադեպեր: Տվյալ հանդիպման շրջանակում հնարավոր չէ խոսել որևէ փոխզիջման մասին»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 66%
Քամի՝ 7 կմ/ժ
16 C°
 
10°  22° 
26.05.2020
13°  26° 
27.05.2020
Հարցում

Բավարա՞ր եք համարում Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի տարածման դեմ ձեռնարկվող միջոցները: