ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանական սադրանքները անկաշկանդ գործողությունների հնարավորություն են տալիս նաև հայկական կողմերին. Նարեկ Մինասյան

Սահմանային վերջին միջադեպերի հետ կապված պետք է հստակ արձանագրել, որ ադրբեջանական սադրանքները, Ադրբեջանի արկածախնդրությունը, ըստ էության,  որոշակի անկաշկանդ գործողությունների հնարավորություն են տալիս նաև հայկական կողմերին: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Նարեկ Մինասյանը:

«Բանաձևը շատ հստակ է՝ այն, ինչ կարող է անել Ադրբեջանը, կարող է իրեն թույլ տալ նաև Հայաստանը: Հետևաբար, հայկական կողմը պետք է իրեն առավել անկաշկանդ զգա տարբեր գործողությունների առումով: Այդ անկաշկանդությունը պետք է դրսևորվի դիրքորոշման կոշտացմամբ: Ընդ որում, դիրքորոշման կոշտացումը պետք է դիտարկել երկու մասով՝ առաջինը՝ բանակցային գործընթացում, երկրորդը՝ սահմանային իրավիճակում, սահմանին սեփական կամքը թելադրելու տեսանկյունից: Այդ կոշտացումն անխուսափելի և միևնույն ժամանակ տրամաբանական՝ հաշվի առնելով Ադրբեջանի վերջին տարիների և հատկապես Ապրիլյան պատերազմից հետո որդեգրած ոչ ադեկվատ կեցվածքը», - նշեց Մինասյանը՝ հավելելով, որ դիրքորոշման կոշտացումը պետք է մեսիջ լինի՝ մի կողմից, որ հայկական կողմի կառուցողական դիրքորոշումն անսահմանափակ չէ, և երկրորդ՝ կան կարմիր գծեր, որ Ադրբեջանը չպետք է անցնի:

Միևնույն ժամանակ փորձագետի կարծիքով հայկական կողմի բանակցային դիրքորոշման կոշտացումն ավելի քիչ տեսանելի կլինի՝ հաշվի առնելով բանակցությունների փակ ձևաչափը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 14%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    26 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: