ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ֆրանսիան քաղաքական նոր փուլ է թևակոխում

RT

Ֆրանսիայում հայտնի է դարձել նոր կառավարության կազմը, որը ձևավորվել է խորհրդարանական ընտրություններից հետո: Բացառությամբ պարտադրված փոփոխությունների՝ կապված նախարարներից չորսի հետ, ովքեր հրաժարական էին տվել տարբեր պատճառներով, վարչապետ Էդուարդ Ֆիլիպի կառավարությունն այլ էական փոփոխութունների չի ենթարկվել:

Ֆրանսիայի պաշտպանության նախարար նշանակվել է Ֆլորանս Պարլին, ով ավելի վաղ էկոնոմիկայի նախարարությունում պատասխանատու էր բյուջեի հետ կապված հարցերի համար, հայտնում է Европейская правда-ն: Արդարադատության նախարարի պաշտոնն զբաղեցրել է Ֆրանսիայի Սահմանադրական դատարանի դատավոր Նիկոլ Բելուբեն: Եվրոպական հարցերով նախարար դարձել է Նատալի Լուազոն, ով նախկինում եղել է Ադմինիստրացիայի ազգային դպրոցի տնօրեն, որտեղ սովորել են Ֆրանսիայի քաղաքական էլիտայի ներկայացուցիչները: Տարածքային համախմբվածության նախարար կլինի գյուղատնտեսության նախկին նախարար Ժակ Մեզարը: Վերջինիս նախորդ պաշտոնը կզբաղեցնի Ստեֆան Տրավերը:    

Ֆրանսիայի նոր կառավարությունում ընդհանուր առմամբ կա 30 պաշտոնյա, ընդ որում՝ գենդերային հավասարությունը, ինչպես որ նախորդի կազմում էր, պահպանվել է՝ 15 կին և 15 տղամարդ:

Չնայած Ֆրանսիայի նոր կառավարության կազմում գենդերային հավասարության պահպանմանը՝ նոր նախագահ Էմանուել Մակրոնն իր հաղթանակներով միանգամայն փոխեց երկրի քաղաքական պատկերը: Ֆրանսիան նոր քաղաքական փուլ թևակոխեց: Այն, ինչ Մակրոնը կարողացավ անել այդքան կարճ ժամանակահատվածում, չունի նախադեպ: Եվ սա քաջ գիտակցում է նաև ինքը՝ Ֆրանսիայի 39-ամյա նախագահը:   

Հիշեցնենք, որ «Առա՛ջ, հանրապետություն» կուսակցությունը ձևավորվել է ընդամենը մեկ տարի առաջ: Իսկզբանե այն կոչվում էր «Առա՛ջ»: Այն բանից հետո, երբ Մակրոնն ընտրվեց նախագահի պաշտոնում, հրաժարվեց շարժման առաջնորդի պաշտոնից, իսկ կուսակցությունն անվանափոխվեց: «Առա՛ջ, հանրապետություն» կուսակցության անդամներից շատերը նորեկ են քաղաքական ոլորտում: Ընդ որում, Մակրոնի օգնականները թեկնածուներին ընտրել են էլէկտրոնային փոստով ուղարկված ինքնակենսագրականներով: Մակրոնի կուսակցության հաղթանակը վճռական դրվագ դարձավ Ֆրանսիայի նորագույն պատմության մեջ, քանի որ դրանով իսկ հին կուսակցությունները  մղվեցին երկրոդ պլան: «Առա՛ջ, հանրապետություն» կուսակցության գրավականներից մեկը թերևս հենց իր որդեգրած գաղափարախոսությունն է, համաձայն որի, այն առաջընթացի կողմնակից է և չի հանդիսանում ո՛չ ձախակողմյան, ո՛չ աջակողմյան: Վերջերս կայացած Ֆրանսիայի նախագահական ընտրություններին Հանրապետական և Սոցիալիստական կուսակցությունները Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ չկարողացան հավաքել բավարար ձայներ՝ երկրորդ փուլ անցկացնելու համար:

Շատերը Մակրոնի հաղթանակները կապում են ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնվելու հետ: Ինչևէ, Մակրոնի հաջողությունը պայմանավորված է մի շարք այլ գործոններով ևս: Մակրոնը հասկացավ, որ Ֆրանսիայում ստեղծված քաղաքական վիճակը, որը շատերին լճացում էր հիշեցնում, հարմար առիթ է հասնելու իր նպատակներին: Մակրոնին հաջողվեց հավաստիացնել Ֆրանսիացիներին, որ ինքը գործող համակարգի մաս չէ: Մակրոնի և իր «Առա՛ջ, հանրապետություն» կուսակցության հաղթանակը միայն սեփական հատկանիշներով չէր պայմանավորված, դրան նպաստեցին նաև երկրի տնտեսական վիճակը, գործազրկության մակարդակը, ինչպես նաև նախագահական ընտրություններում Մակրոնի գլխավոր հակառակորդ Մարին Լը Պենի բացասական կերպարը: Շատերն ընտրեցին Մակրոնին միայն Լը Պենի օգտին չքվեարկելու համար:  

Ըստ որոշ փորձագետների՝ խորհրդարանական ընտրություններում «Առա՛ջ, հանրապետություն» եվրոպամետ կուսակցության հաղթանակից հետո Ֆրանսիան առավել ինքնուրույն դեր կստանձնի միջազգային ասպարեզում:      

Հարկ է նշել, որ Ֆրանսիայում այժմ կա թույլ ընդդիմության խնդիր, ինչն, անկասկած, հին կուսակցությունների մեղքն է, որոնք չկարողացան հասարակությանը ներկայացնել համոզիչ գաղափարներ՝ արժանանալով վերջինիս կոշտ վճռին: Հին կուսակցությունները, որոնք տասնամյակներ շարունակ եղել են երկրի իշախանության ղեկին, այժմ հավաքում են իրենց վարած քաղաքականության բերքը: Այդ կուսակցությունների նկատմամբ ժողովրդի այժմյան վերաբերմունքը պահպանելու hամար Մակրոնը պետք է նոր հնարավորություններ ընձեռի այն ֆրանսիացիներին, որոնք այժմ հիասթափված են երկրում տիրող իրավիճակից:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: