ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Քիչ հայտնի Հայաստան. Վարագավանքն ու Նոր Վարագավանքը

armenianweekly.com

Ք.Հ. երրորդ դարում, Վարագ լեռան վրա, Արևմտյան Հայաստանի Վանա լճի հարավային ափին, Սուրբ Հռիփսիմեն և մյուս կույսերը փախչում են բյուզանդական կայսրության քրիստոնյաների հալածանքներից: Այնտեղ նրանք հետապնդող զինվորներից պահում են Սուրբ Խաչի մի մասունք: Ավելի ուշ, 650 թ.-ին խաչի այդ կտորը հայտնաբերվել է հայկական հերոս Թոդիկի կողմից: Այդ իրադարձությունը նշելու համար Կաթողիկոս Ներսեսը սեպտեմբերի 20-ի մոտակա կիրակին հայտարարեց Վարագի Սբ. Խաչի տոնը:

Ինչպես հայտնում է Armenian Weekly պարբերականը, 981 թ.-ին այս սրբավայրում եկեղեցի կառուցվեց Վասպուրականի Արծրունիների կողմից (Վանի տարածաշրջան)՝ Վարագավանքը: Վարագավանքում տեղ գտավ Սուրբ խաչի մասունքը: Ժամանակ առ ժամանակ վանքն ավերվել է զավթիչների կողմից և հետագայում վերակառուցվել՝ հաճախ հայերի նվիրատվության շնորհիվ: Անօրեն քրդական ցեղերը թալանել են Վարագավանքի գանձերը, այդ թվում` Սուրբ խաչի մասունքը, և հայերից փրկագին պահանջել դրա դիմաց: Խաչի մասունքը անվտանգության նկատառումներից ելնելով պարբերաբար տեղափոխվել է: Մի ժամանակ այն տեղադրվել է Վանա լճում գտնվող Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում:

13-րդ դարում, հյուսիսային այն հատվածում, որն այժմ կազմում է Հայաստանի Հանրապետության մի մասը, Տաշիր-Ձորագետի թագավոր Դավիթ Քյուրիկյանը հիմնել է վանական համալիր: Երբ 1237-ին մոնղոլները սպառնում էին Վարագավանք ներխուժել, Վարագավանքի Հայր Ղուկասը փրկեց խաչի մասունքն ու այլ գանձեր՝ դրանք բերելով Քյուրիկյանների կողմից ստեղծված վանական համալիր: Այսպիսով, վանական համալիրը վերանվանվեց Նոր Վարագավանք, իսկ դրա հարակից գյուղը՝ Վարագավան:

Վարագավանքը կարևոր դեր է խաղացել հայոց պատմության մեջ: 1800-ականների վերջին Վարագավանքի ղեկավար դարձավ Հայաստանի խոշորագույն հոգևորականներից մեկը` Խրիմյան Հայրիկը (1820-1907): Այստեղ նա հրատարակեց հայտնի «Վասպուրականի արծիվ» թերթը, ստեղծեց դպրոց և ճեմարան, աջակցեց կանանց կրթությանը

1915-ին, Հայոց Ցեղասպանության ժամանակ, Վարագավանքը գրեթե ամբողջությամբ ավերվեց: Արքեպիսկոպոս Մեսրոպ Աշճյանն աշխատեց համոզել տեղի մահմեդական հոգևորականությանը, որ Վարագավանքի մնացորդները չոչնչացվեն:

Ամեն տարի, Վարագա Սուրբ Խաչի տոնին ընդառաջ, խաչի մասունքը բերվում է Էջմիածնից, որտեղ այն այժմ հանգրվանել է, դեպի Նոր Վարագավանք, որը վերջին 5-6 տարիների ընթացքում վերանորոգվել է հայ բարերարներից մեկի աջակցությամբ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 29%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    16 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: