ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրամիությունը կպատժի՞ Լեհաստանին

dw

Լեհաստանը կարող է դիմել ԵՄ դատարան, եթե Եվրահանձնաժողովն իր նկատմամբ պատժամիջոցներ սահմանի դատական բարեփոխումների պատճառով: Նման հայտարարությամբ հանդես է եկել երկրի ԱԳ փոխնախարար Կոնրադ Շիմանսկին, հայտնում է «РИА Новости»-ն

«Եթե Եվրահանձնաժողովը ներկայացնի իր առաջարկները, կառավարությունը կուսումնասիրի դրանք: Եթե մեկնարկեն այլ գործընթացներ, մենք կպաշտպանենք մեր ճշմարտացիությունը, այդ թվում` ԵՄ դատարանում», - հայտարարել է նա:

Նշենք, որ Լեհաստանի ԱԳ նախարար Վիտոլդ Վաշիկովսկին իր հերթին հրաժարվել է Եվրահանձնաժողովի հրավերով մեկնել Բրյուսել՝ մեկնաբանելու դատական բարեփոխումների պատճառով ստեղծված իրավիճակը:

Հիշեցնենք, որ եվրահանձնակատարների խորհուրդը հանգել է եզրակացության, որ եթե Լեհաստանում կյանքի կոչվեն նախատեսվող բարեփոխումները, երկրում դատական իշխանությունը կհայտնվի քաղաքականի վերահսկողության ներքո:

Եվրահանձնաժողովի առաջին փոխնախագահ Ֆրանց Թիմերմանսն իր հերթին հայտարարել է, որ Եվրահանձնաժողովը Լեհաստանին կզրկի ձայնի իրավունքից ԵՄ Խորհրդում, հայտնում է Reuters-ը: «Մենք շատ մոտ ենք 7-րդ հոդվածի կատարմանը», - ասել է նա: Ընդ որում, նրա խոսքերով, Եվրահանձնաժողովը, քննադատելով Լեհաստանին, բնավ մտավախություն չունի, որ վերջինս դուրս կգա ԵՄ կազմից: Նա բացառել է, որ լեհ ժողովուրդը կաջակցի կառավարության նման որոշումը:

ԵՄ պայմանագրի 7-րդ հոդվածում նշվում է, որ ԵՄ անդամները և մարմինները կարող են կանխել միության անդամներից որևէ մեկի կողմից ԵՄ բոլոր անդամ-պետությունների համար ընդհանուր սկզբունքների լուրջ խախտման բացահայտ սպառնալիքի առկայությունը: ԵՄ անդամին խախտման մեջ մեղադրելուց առաջ Եվրոպական խորհուրդը պետք է առաջարկներ ուղարկի «խախտողին»:

Այսպիսով, նախ Եվրահանձնաժողովը կխնդրի ԵՄ անդամներին հաստատել, որ Լեհաստանի կողմից ընդունված օրենքները խախտում են օրենքի գերակայության սկզբունքը: Եթե եվրոպական երկրների մեծ մասը հաստատի խախտումները, նրանք իրավիճակը շտկելու վերաբերյալ իրենց առաջարկները կուղարկեն Վարշավա: Եվ միայն այն դեպքում, եթե վերջինս որևէ կերպ չաձագանքի, նրա դեմ պատժամիջոցներ կսահմանվեն: Նշենք, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն արդեն հայտարարել է, որ վետո է սահմանելու Լեհաստանի դեմ պատժամիջոցներ մտցնելու ցանկացած փորձի վրա:    
Նախորդ շաբաթ Լեհաստանի սեյմն օրենք էր ընդունել, որի համաձայն գլխավոր դատական մարմին հանդիսացող Ազգային դատական խորհրդի 25 անդամներից 15-ն ընտրվելու են խորհրդարանի կողմից, որտեղ մեծամասնություն է կազմուն «Օրենք և արդարություն» կուսակցությունը: Յարոսլավ Կաչինսկու գլխավորած «Օրենք և արդարություն» կուսակցությունը իշխանության է եկել 2015 թվականին և նախաձեռնել է մի շարք քայլեր, որոնք պարբերաբար ԵՄ դժգոհության պատճառ են դառնում:

Ինչևէ, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հրաժարվել է ստորագրել սեյմի ընդունած օրենքը: Նախագահը նշել է, որ լեհական արդարադատության մարմինները բարեփոխման կարիք ունեն, սակայն դրանք պետք է «խելամիտ» լինեն: Այս կապակցությամբ Լեհաստանի նախագահին նամակ է գրել Եվրոպական խորհրդարանի նախագահ Անտոնիո Թայանին, ով նշել է, որ լեհական դատական համակարգի բարեփոխումը ոչ միայն թուլացնում է վերջինիս անկախությունը, այլև խախտում է իշխանության բաշխման սկզբունքները:

Բացի այդ, Լեհաստանի նախկին երեք նախագահներ Լեխ Վալենսան, Ալեքսանդր Կվասնևսկին և Բրոնիսլավ Կոմորովսկին անմիջապես դիմել են հասարակությանը՝ կոչ անելով կանգնեցնել բարեփոխումը, որը ճանապարհ կհարթի բռնապետության համար, հայտնում է Вести.ru-ն:  

Նշենք, որ լեհերն արդեն հասցրել են դուրս գալ ցույցի Վարշավայի Գերագույն դատարանի դիմաց: Նրանք դեմ են հանդես եկել համակարգի բարեփոխումներին:

Ի դեպ, վերջին շրջանում սա առաջին տարաձայնությունը չէ Լեհաստանի և ԵՄ-ի միջև: Ավելի վաղ ԵՄ-ն քննադատել էր ԶԼՄ-ների մասին Լեհաստանի կառավարության օրենքը, որի համաձայն, կառավարությունն իրավունք էր ստանում անմիջականորեն  նշանակել հասարակական հեռուստա և ռադիոընկերությունների ղեկավարներին: Քննադատներն այդ օրենքը գնահատում էին որպես խոսքի ազատության սահմանափակում: Իսկ վերջերս ԵՄ-Լեհաստան հարաբերությունները սրվեցին Բելովեժյան թավուտի պատճառով: Եվրոպական հանձնաժողովը Լեհաստանից պահանջեց անմիջապես դադարեցնել ծառահատումը թավուտում: Եվրոպական հանձնաժողովն այդ հարցով նույնիսկ դիմեց եվրոպական դատարան՝ խնդրելով պարտավորեցնել Վարշավային կատարել այդ պահանջը:

Հաշվի առնելով նախորդ տարաձայնությունների փորձը՝ դժվար թե Լեհաստանն այս անգամ դիմի կտրուկ քայլերի: Ինչևէ, սա ևս մեկ կաթիլ է Լեհաստան-ԵՄ հարաբերությունների վատացման հարցում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 62%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: