ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-Իրան. հնարավո՞ր է Իրանի նոր մեկուսացում

realiran.org

Իրանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները շարունակում են սրընթաց կերպով սրվել՝ ընդ որում լարվածության նախաձեռնող գլխավորապես ամերիկյան կողմն է: Այսպես, օրերս ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատն ընդունեց Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանող օրինագիծ, իսկ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն Իրանին սպառնացել է խնդիրներով, եթե Թեհրանը չպահպանի միջուկային ծրագրի հարցով միջազգային հանրության հետ կնքած համաձայնագիրը:

Նշենք, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում, ինչպես նաև նախագահի լիազորություններն ստանձնելուց հետո Դոնալդ Թրամփը պարբերաբար իր դժգոհությունն է հայտնում Իրանի հետ միջուկային գործարքից և ամեն կերպ փորձում է Իրանի նկատմամբ պատժամիջոցներ պահպանել՝ չնայած, որ ԱՄՆ-ի պետդեպարտամենտը մշտապես հաստատում է, որ Իրանը պահպանում է միջուկային ծրագրով համաձայնագրի պայմանները:

Նման պայմաններում տպավորություն է ստեղծվում, որ Թրամփի վերաբերմունքն Իրանի նկատմամբ այնքան էլ պայմանավորված չէ վերջինիս միջուկային կամ հրթիռային ծրագրերով: Հիշեցնենք, որ Թրամփն իր նախընտրական քարոզարշավում խոստանում էր ԱՄՆ-ը կրկին հզոր դարձնել, սակայն ամերիկյան նոր վարչակազմին չի հաջողվում միջազգային ասպարեզում լուրջ հաղթանակ գրանցել, և այդ ամենը՝ ներքաղաքական սկանդալների ֆոնին: Արդյունքում, Թրամփին անհրաժեշտ է արտաքին թշնամու կերպար, որի առկայությամբ կարելի կլինի բացատրել առկա խնդիրները և կամ որի շուրջ որոշակի քանակությամբ դաշնակիցներ կարելի է հավաքել:

Այս հարցում Ռուսաստանի թեկնածությունն այնքան էլ հարմար չէ. հաշվի առնելով վերջինիս հնարավորություններն՝ այդ առճակատումը կարող է աղետաբեր հետևանքներ ունենալ ամբողջ աշխարհի համար: Փորձ արվեց թշնամու կերպարը ստեղծել Հյուսիսային Կորեայի շուրջ. Թրամփը նույնիսկ ավիակիրներ ուղարկեց վերջինիս ափերի մոտ: Սակայն, այստեղ ևս ռիսկն արդարացված չէ. ԱՄՆ-ում չեն բացառում է, որ Հս. Կորեան տիրապետում է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներին, որոնք կարող են հասնել ԱՄՆ-ին: Արդյունքում միակ հավանական թեկնածուն մնում է Իրանը՝ հատկապես հաշվի առնելով, որ ԱՄՆ-ի ռազմավական դաշնակիցներ Սաուդյան Արաբիան և Իսրայելը վերջինիս համարում են իրենց թիվ մեկ թշնամին և հետևողականորեն պահանջում են ԱՄՆ-ից կոշտացնելու Իրանի նկատմամբ վերաբերմունքը:

Չնայած Պարսից ծոցում պարբերաբար փոքր միջադեպեր են գրացվում ամերիկյան և իրանական նավերի միջև, սակայն դժվար ԱՄՆ-ի և Իրանի միջև առճակատումը կվերածվի ռազմականի: Նախ, Իրանը բավականին շրջահայաց է գտնվում Թրամփի քաղաքականությանն իր պատասխանում. Իրանի նախագահ Հասան Ռոհանին վերջին պատժամիրջոցների կապակցությամբ, սպառնալով Վաշինգտոնին հայելային արձագանքով, նշել է, որ իր ժողովուրդը սովորել է թշնամական նման վերաբերմունքի և կարող է հաջողությամբ դիմակայել այդ քաղաքականությանը, քանի որ վերջին 40 տարիներին մշտապես բախվել է Վաշինգտոնի կողմից տարբեր սանկցիաների և ճնշման: Բացի այդ, ԱՄՆ-ի քաղաքականությունն Իրանի նկատմամբ աջակցություն է գտնում միայն վերջինիս մերձավորարևելյան դաշնակիցների շրջանում: ԱՄՆ արևտյան գործընկերները չեն կիսում Իրանի նկատմամբ Թրամփի դիրքորոշումը և չեն պատրաստվում հրաժարվել Իրանի հետ հարաբերությունների բարելավման իրենց քաղաքականությունից: Արդյունքում Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի դիրքորոշման խստացումը կարող է որոշակի մեկուսացում առաջացնել ոչ թե Իրանի, այլ ԱՄՆ-ի համար:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: