ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կվերականգնվի ՀՀ-ից ՌԴ բաստուրմայի արտահանումը

bayazet

Հայաստանի Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն առաջիկայում կպատրաստի Ռուսաստան ապխտած մսամթերքի արտահանմանը վերաբերող եզրակացությունը: Այս մասին հուլիսի 28-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ծառայության անասնաբուժական տեսչության  ղեկավար Հովհաննես Մկրտչյանը, փոխանցում է news.am -ը:

Հում (ջերմամշակման չենթարկվող) մսամթերքի և կաթնամթերքի վրա արգելք էր սահմանվել 2015 թվականի դեկտեմբերին Հայաստանում դաբաղի նոր տարատեսակի բռնկման պատճառով: Արգելքը վերաբերում էր նաև ապխտած մթերքներին (բաստուրմային և սուջուխին): Այն արտահանվում էր Ռուսաստան, չնայած շատ փոքր ծավալներով:

Վերջին մի քանի ամիսներին փաստահավաքության նպատակով Հայաստան են ժամանել «Ռոսսելխոզնադզորի» ներկայացուցիչները: «Պետական ծառայության աշխատակիցները դաբաղի առկայության ստուգումներ են կատարել արյան հարյուրավոր նմուշներում, ըստ որում՝ ռուսաստանցի գործընկերների համար իրենց աշխատանքը լիովին հրապարակային են իրականացրել: Այդ պատճառով ստուգումների վերաբերյալ նրանց մոտ կասկածներ չեն առաջացել: Վերջնական եզրակացությունը պատրաստ կլինի առաջիկա օրերին»,- նշեց Մկրտչյանը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: