ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Ադրբեջանը «Իսկանդեր»-ի հրթիռ խոցելու հնարավորություն չունի». Լևոն Մնացականյան

panorama.am

«Իսկանդեր»-ի հրթիռներ խոցելու հնարավորություն ոչ թե Ադրբեջանը, այլ առաջատար երկրները չունեն։ Անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարարի այն հայտարարություններին, թե իրենք ունեն «Իսկանդեր» ոչնչացնելու միջոցներ՝ Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդման շրջանակներում ասել է Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, հաղորդում է panorama.am-ը:

Հարցին, թե «Իսկանդեր» ոչնչացնելու հակահրթիռային զենք չկա՞, Լևոն Մնացականյանն ասել է. «Իհարկե, ոչ»:

Դիտարկմանը, թե նույնիսկ ամերիկյան չափորոշիչներով THAAD-ը իվիճակի չէ դա իրականացնելու, նախարարն ասել է.«Իսկանդերի հրթիռի արձակման ժամանակ հետագծի բարձրությունը մինչև 100 կմ է, անկման անկյունը, կարելի է ասել, 90 աստիճանի մոտ։ Դեռևս այդպիսի հրթիռները խոցելու հնարավորություն ոչ թե Ադրբեջանը, այլ առաջատար երկրները չունեն»:

Այս համատեքստում հակադարձելով Զաքիր Հասանովի մեկ այլ հայտարարությանը՝ թե ապրիլյան պատերազմի օրերին իբր միայն իրենց բանակի 15-20 տոկոսն են օգտագործել, Լևոն Մնացականյանն ասել է. «Փորձենք հասկանալ այդ 15-20 տոկոս կազմը ինչ է իրենից ներկայացնում: Ադրբեջանի զինված ուժերի 15-20 տոկոսը իրենից ներկայացնում է տանկեր և հետևակի մարտական մեքենաներ, մինչև 250-300 հատ հրետանի և ականանետ՝ մինչև 45-500 հատ: Համազարկային ռեակտիվ համակարգեր՝ արդի և խոշոր տրամաչափի մինչև 60 հատ, հակատանկային միջոցներ մինչև 600-700 հատ և անձնականզմ՝ մինչև 20000 և ինքը դրա մասին հպարտությամբ ասում է: Այդքանն իրենք կիրառել են ապրիլյան գործողությունների ժամանակ և ունեցել ընդամենը մի վաշտի մարտական խնդրի համահունչ հաջողություն: Իսկ ինչ վերաբերվում է «Իսկանդեր»-ին ու նման վերաբերմունքին, ես կասեի հետևյալը. Մարդ, որը որ  ուշադրության չի արժանացնում նման հրթիռը, որի քաշը  համարյա թե 4000 կգ՝ 4 տոննա, որի մարտական մասը մինչև 480 կիլոգրամ է, կրակի ճշտությունը ընդամենը մի քանի մետր, և հեռահարությունը մի քանի հարյուր կիլոմետր, կոնկրետ չնշեմ, ու անտեսել նման միջոցը դա կամ միամտություն է կամ իրոք գործից անտեղյակ մարդու տպավորություն է թողնում իմ վրա: Եվ թե ինչ միջոցով է ոչնչացնելու «Իսկանդեր»ը կամ հայտարարում է, թե ինչպիսի հրթիռներ ունեն իրենք, դա ի՞նչ նշանակություն ունի, թե ինչ հրթիռներ ունեն: Ամեն մի նշանակետի, ամեն մի բնույթի նշանակետի համար գոյություն ունի իր հրթիռը, և որտեղ անհրաժեշտ լինի իր հրթիռնա արձակվելու, կարծում եմ՝ դա միմտություն է: Երևի վախի զգացողությամբ արված հայտարարություն է»:
Նախարարի խոսքով՝ ադրբեջանական կողմից այդպիսի հայտարարությունները նպատակ ունեն իրենց հասարակությանը հանգստացնելու, սակայն իրականության մեջ դրանք «միամտությամբ ձախողված փորձեր են»:

Հարցին, թե ի՞նչ կլինի, եթե հայկական կողմը գործի դնի բանակի 15-20 տոկոսը, Արցախի պաշտպանության նախարարն ասել է. «Եթե մենք կիրառենք մեր բանակի 15-20 տոկոսը, միանշանակ արդյունքը կլինի մի քանի անգամ  գերազանցող՝ ինչ-որ ունեցել ենք. կընդլայնվի, կխորանա անվտանգության գոտին և 15- 20 տոկոս կիրառելու դեպքում մենք կունենանք  մեկ այլ իրականություն։ Կարծում եմ, այդ 15-20 տոկոս կիրառելուց հետո մոտ մի հինգ, տասը տարի, միգուցե, նաև ավելին, հակառակորդը չի ձգտի վերսկսել ինչ-որ մի մարտական գործողություն»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    19 C°
     
    29°  16° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: