ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

2019-ից «Գազելները» կարող են վերանալ Երևանի տրանսպորտային համակարգից

Երևանի հասարակական տրանսպորտի զարգացումը ենթադրում է «Գազելների» վերացում, տրոլեյբուսային ցանցի զարգացում, մեծ ու միջին տարողությամբ ավտոբուսների գործարկում։ Այս մասին, «Ա1+»-ի հաղորդմամբ, հայտարարել է Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը։ Երբ այս ամենը կյանքի կկոչվի՝ դեռ հայտնի չէ։ Հավանական ժամկետ է նշվում 2019 թվականը։

«Անելու ենք ամեն ինչ, որպեսզի տրանսպորտի սակագինը չբարձրանա»,- հայտարարել է փոխքաղաքապետը։

Հասարակական տրանսպորտի վարորդների համար կարող են չափոշոշիչներ մշակվել, աշխատավարձը կներառվի ուղետոմսի գնում։

Միաժամանակ հստակեցում չկա սակագների հարցում։ «Ազատության» հաղորդմամբ, Նիկոյանը հարցին ի պատասխան պատասխանել է, որ ձեռնարկվելու է ամենը սակագինը չփոփոխելու համար։

«Այս պահին նման հաշվարկ խորհրդատուի կողմից չենք ստացել, և բնական է, որ երթուղային ցանցի վերջնականացումից և չափորոշիչների սահմանումից հետո է միայն հնարավոր հաշվել այդ ցանցի իրագործման ծախսերը և որպես հետևանք՝ նաև ուղևորափոխադրման գինը», - նշել է նա։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 43%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    10 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: