ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կարո Փայլանն այցելել է Վանի հայկական գերեզմանոց

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանն այցելել է Վան` ստուգելու այն լուրերը, թե Վանում գտնվող պատմական «Դիլքայա Հյոյուք»-ում և հայկական գերեզմանոցում զուգարան են կառուցել:

Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» թերթի փոխանցմամբ, այդ տարածքը շրջափակված է եղել փշալարերով: Փայլանը զրուցել է տարածքի բնակիչների հետ, որից հետո նշել է. «Ուր ձեռքս տարա՝ մարդու ոսկոր դուրս եկավ: Այլևս որևէ կասկած չունեմ, որ այս տարածքը հայկական գերեզմանոց է եղել»:

«Ակոսի» հետ զրույցում հայ պատգամավորը նշել է, որ այդ տարածքը Ուրարտական ժամանակներից մնացած բնակավայր է եղել. «Այդ ժամանակներից ի վեր հայերն այնտեղ բնակություն են հաստատել: Ում հետ խոսեցի, բոլորը պատմում էին եկեղեցիների ու դպրոցների մասին, սակայն դժբախտաբար այդ հիշողությունը ջնջվել է»:

Փայլանն ընդգծել է, որ տեղացիներն ասում էին, որ այս հայկական գերեզմանոցի գերեզմանաքարերը 1940-50-ական թվականներին ոչնչացվել են: «Այս գերեզմանոցի շրջանում մահմեդական մատուռ, զուգարան և սրճարան է կառուցվել: Տխրեցի, որ մեր նախնիների մնացորդներին անգամ չկարողացանք տեր կանգնել»:

«Ակոսի» փոխանցմամբ, Վանի էդրեմիթի (հայկական Արտամետ) շրջանի Դիլքայա թաղամասում ծնվել մեծացել է Արշիլ Գորկին, նրա տն կողքը կառուցված և ժամանակի ընթացքում ոչնչացված աղբյուրը 2015-ին վերականգնվել է և Էդրեմիթի քաղաքապետարանի կողմից այդ մասին վկայող ցուցանակ է դրվել, բայց ըստ Փայլանի, այդ աղբյուրի և հայ համայնքի մասին պատմող ցուցանակը հանվել է, աղբյուրի ջուրն էլ կտրել են: Ըստ Փայլանի, հայկական կյանքի վերաբերյալ բոլոր փաստաթղթերը ոչնչացվել են:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 43%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    10 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: