ԵՐԵՎԱՆ 34 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 405 դրամ -0,91 EUR - 417 դրամ -0,56 RUB - 6 դրամ -0,66 GBP - 492 դրամ -0,25
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բիլ Գեյթսը կատարել է ամենախոշոր նվիրատվությունը՝ սկսած 2000 թվականից

Addicted 2 Success

Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը կատարել է վերջին 17 տարիների ամենախոշոր նվիրատվությունը: Այդ նպատակով նա փոխանցել է ընկերության 64 միլիոն բաժնետոմսեր, որոնց արժեքը կազմում է 4,6 միլիարդ դոլար՝ գործարարի ունեցվածքի 5%-ը, հայտնում է The Seattle Time-ը

Ներդրումը կատարվել է հունիսի 6-ին, սակայն ստացողի անունը չի նշվում: Նախկինում Microsoft-ի հիմնադիրի նվիրատվությունները փոխանցվում էին Բիլլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամին, որն զբաղվում է ԱՄՆ-ում կրթական համակարգի կատարելագործմամբ, աղքատ երկրներում առողջապահության աջակցմամբ և սովի դեմ պայքարով:

Ամենախոշոր նվիրատվությունը Գեյթսը կատարել էր 1999 թվականին: Այն ժամանակ նա այդ նպատակով փոխանցել էր Microsort-ի՝ 16 միլիարդ արժողությամբ բաժնետոմսեր, իսկ մեկ տարի անց՝ 5,1 միլիարդ դոլար:

Ընդհանուր առմամբ Բիլ Գեյթսը և նրա կինը բարեգործական նպատակներով ծախսել են 35 միլիարդ դոլար՝ սկսած 1994 թվականից: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 23%
Քամի՝ 2,57 կմ/ժ
34 C°
 
38°  22° 
14.08.2022
39°  23° 
15.08.2022
Հարցում

Կկարողանա՞ն արդյոք Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ ապագայում ճանապարհ հարթել դեպի խաղաղություն: