ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ի՞նչն է ստիպում Իրանին ներգրավված մնալ սիրիական հակամարտության մեջ

Hunter News

2011 թվականի գարնանն սկիզբ առած սիրիական ճգնաժամը դարձել է մի շարք երկրների շահերի բախման կետ: Այդ երկրների թվում է նաև Իրանը: 

Սիրիական հակամարտության հենց սկիզբից Իրանն աջակցել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին: Դեռևս 1979 թվականի Իրանի Իսլամական հեղափոխության ժամանակ Սիրիան հանդիսանում էր Իրանի միակ ուղին՝ Լիբանանում իր կողմից աջակցություն ստացող շիական «Հեզբոլլահ» շարժման հետ կապ հաստատելու համար, որին Թեհրանը համարում է առանցքային գործիք Իսրայելի հետ իր հակամարտությունում, և որը սիրիական կառավարության գլխավոր գործընկերներից է:

Հարկ է նշել, որ նույնիսկ նախքան Սիրիայում պատերազմի սկսվելն Իրանն այդ երկրում ուներ մոտ 2-3 հազար զինվորական Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից, որի վրա են դրվում արտաքին ագրեսիայի դեպքում իսլամական հեղափոխության ձեռքբերումների ու արժեքների պաշտպանությունն իրականացնելու խնդիրները։ Սիրիական հակամարտության սկսվելուց հետո Թեհրանը Սիրիայի տարածք ուղարկեց իր առաջատար ռազմական խորհրդատուներին, որոնք զբաղվում էին սիրիացի զինվորականների վերապատրաստմամբ և հետախուզական տվյալների հավաքագրումով: Իրանում այն ժամանակ նախագահի պաշտոնն զբաղեցնող Մահմուդ Ահմադինեժադն անձամբ էր հայտարարել, որ Իրանն այնքան ժամանակ է ռազմական խորհրդատուներ ուղարկելու Սիրիա, որքան անհրաժեշտ է այդ երկրի նախագահ Բաշար Ասադի ուժերին աջակցելու համար, գրում է Israel National News-ը: Ըստ որոշ վերլուծաբանների՝ 2013 թվականի վերջում Սիրիայում իրանցի զինվորականների թիվը հասնում էր 10 հազարի:

Սիրիական ճգնաժամում Իրանի դիրքորոշումը շատերը կապում են նաև դավանաբանական խնդիրների հետ, քանի որ արդեն 6 տարի շարունակվող ճգնաժամի պատճառ դիտարկվում է նաև պայքարը շիաների և սունիների միջև (Սունիներն ընունում են բացառապես մարագարե Մուհամմադինն, շիաները՝ հավասարապես պաշտում են ինչպես Մուհամմադին, այնպես էլ նրա զարմիկին՝ Ալիին: Պառակտումը շիաների և սունիների միջև տեղի է ունեցել քաղաքական դրդապատճառներով): Այս ֆոնին Իրանի ցուցաբերած աջակցությունն ու որդեգրած դիրքորոշումը պատահական չեն, քանի որ սիրակական կառավարությունն Իրանի համար հանդիսանում է գործընկեր շիաների դիրքերի չթուլացման հարցում: Բացի այդ, երկու երկրներին միավորում է նաև ընդհանուր թշնամի ունենալու հանգամանքը՝ ի դեմս Թուրքիայի և Իսրայելի: Նշենք, որ վերջինս օրեր առաջ հանդես է եկել Իրանի դեմ ուղղված հերթական մեղադրանքով՝ հայտարարելով, որ Իրանը Սիրիայի հյուսիս-արևմուտքում կառուցում  է հեռահար հրթիռների գործարան, որոնցով հնարավոր է հարվածել Իսրայելին, հայտնում է RBC-ն: Վերլուծելով նկարները՝ փորձագետները եկել են այն եզրահանգման, որ խոսքը հրթիռների արտադրության գործարանի մասին է, որը համապատասխանում է իրանական չափանիշներին և տեխնոլոգիաներին: Մասնագետները կարծում են, որ գործարանում արտադրվելու են Fateh 110 հրթիռներ, որոնց հեռավորությունը հասնում է 300 կիլոմետրի: Զեկույցում նշվում է, որ գործարանի շինարարությունն սկսվել է դեռևս նախորդ տարի և կավարտվի 2017 թվականի վերջում: Իսրայելական ԶԼՄ-ները նշում են, որ իրանական գործարանի արտադրած հրթիռները կարող են ծառայել ինչպես Բաշար ալ-Ասադի բանակին, այնպես էլ լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորմանը: Ավելի վաղ տեղեկացվում էր, որ Իրանը զինամթերքի մի քանի գործարաններ է ստեղծել Լիբանանում և հանձնել «Հեզբոլլահ»-ի վերահսկողությանը:

Թեպետ շատերը կարծում են, որ Սիրիայում հակամարտության կարգավորումը կախված է Ռուսաստանից և Ամերիկայից, իրականում սիրիական հակամարտությունն ունի ավելի մեծ թվով կողմեր, որոնք փորձում են առաջ տանել սեփական շահերը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    19 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: