ԵՐԵՎԱՆ 2 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը դարձավ աշխարհի չեմպիոն

vk.com

Փարիզում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության հունահռոմեական 80 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը դարձավ չեմպիոն։

Հայ ըմբիշը եզրափակչում հաղթեց Բելառուսի ներկայացուցիչ Ռադիկ Կուլիևին։ Մաքսիմ Մանուկյանն այսօր փայլուն գոտեմարտեր է անցկացրել։ Նա կարիերայի ընթացքում առաջին անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը, հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը։

66 կգ քաշային կարգում Կարեն Ասլանյանին չհաջողվեց դառնալ բրոնզե մեդալակիր։ Երրորդ տեղի համար պայքարում Ասլանյանը զիջեց Ռուսաստանի ներկայացուցիչ Արտյոմ Սուրկովին։

Այսպիսով, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երկու ոսկե մեդալ նվաճեց աշխարհի առաջնությունում։ Չեմպիոններ դարձան Արթուր Ալեքսանյանը և Մաքսիմ Մանուկյանը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 65%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    2 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: