ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նալբանդյան. Ամերիկացի համանախագահը որևէ նորություն չի հայտարարել

Panorama.am

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ՀՀ նախագահի նստավայրում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարություններին, փոխանցում է Panorama.am-ը:

«Ամերիկացի համանախագահը որևէ նորություն չի հայտարարել, ասել է այն, ինչի մասին ասել են եռանախագահող երկրները, եթե նայեք նրանց հինգ հայտարարությունները, ապա այդ կետերի մասով որևէ նորություն չի ասվել:

Հայաստանն իր վերաբերմունքը արտահայտել է այդ հինգ հայտարարությունների վերաբերյալ:

Ուրիշ բան է, որ Ադրբեջանն է խուսափում որևէ ձևով իր դիրքորոշումն արտահայտել այդ արտահայտությունների վերաբերյալ: Ավելին, ոչ միայն խուսափում է, այլև ձևացնում, որ նման որևէ առաջարկներ, սկզբունքներ կամ տարրեր գոյություն չունեն»,-ասել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    21 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: