ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 023,19 դրամ ԱՐԾԱԹ - 225,77 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 879,15 դրամ

Ամերիկահայերը դատապարտել են Ռիչարդ Հոգլանդի հայտարարությունը

ANCA Western Region

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) դատապարտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարությունը՝ այն «բացարաձակապես անընդունելի» և «ձախողման դատապարտված» համարելով: Այս մասին հայտնում է News.am-ը:

Հոգլանդի ներկայացրած Ղարաբաղյան հակամարտության կարգավորման 6 կետերը կոչ էին անում Լեռնային Ղարաբաղի շուրջ «օկուպացված տարածքները» վերադարձնել Ադրբեջանի վերահսկողության ներքո:

«Վարչակազմը ներկայացնում է Արցախի ոչնչացման ևս մեկ անխոհեմ բաղադրատոմս՝ հավանաբար ակնկալելով, թե մենք չենք հասկանում Հայաստանի պատմությունը, թե մեզ Արցախի հետ 100-տոկոսանոց համերաշխությունը չի բավականացնի, և որ մեր աշխարհաքաղաքական շահերում ոչ մի իմաստ չկա: Մի խոսքով՝  մենք տխմարներ ենք: Բացարձակապես անընդունելի է և ձախողման է դատապարտված», - Armenian Weekly-ի հետ զրույցում հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Նրա խոսքով՝ հայտարարությունը խրախուսում է «ավելի ագրեսիվ դարձող Ադրբեջանին» և Արցախի համար վտանգներ է ստեղծում: «Ցավոք, ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ Էնդրյու Շոֆերին իրավասություններ տրամադրելու փոխարեն, վարչակազմը սկզբից ևեթ նրան ծանր վիճակում է դրել՝ ներկայացնելով խեղաթյուրված և կեղծ շրջանակներ, որոնք հակասում են ամերիկյան արժեքներին և խափանում են ԱՄՆ ազգային շահերը ամուր խաղաղության և ժողովրդավարության հաստատման գործում»,- հավելել է նա:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 92%
Քամի՝ 8.05 կմ/ժ
8 C°
 
10°  19° 
24.10.2018
11°  21° 
25.10.2018
Հարցում

ՀՀԿ-ն ներկայացված կլինի՞ նորընտիր խորհրդարանում։