ԵՐԵՎԱՆ 4 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայուհու և թուրք երիտասարդի սիրո մասին պատմող ֆիլմը նվիրում եմ Դինքի հիշատակին. թուրք դերասան

Zuzumaru Eğlence

Թուրքիայում սեպտեմբերի 8-ին մեծ էկրան կբարձրանա հայ և թուրք երիտասարդների սիրո պատմությունը ներկայացնող «Կիսատ մնացած» ֆիլմը:

Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ «Gerçek gündem» թերթի կայքը ներկայացնում է ֆիլմի գլխավոր հերոսներից մեկին՝ Արամին մարմնավորած թուրք դերասան Ալի Բուհարա Մեթեի մեկնաբանությունները ֆիլմի մասին:

Արամը ֆիլմի հերոսուհու՝ Ստամբուլի համալսարանում սովորող Իսկուհու ավագ եղբայրն է, որ ամեն կերպ ջանում է խոչընդոտել քրոջ ու նրա թուրք ընկերոջ սիրուն: Մեթեի խոսքով՝ իր մարմնավորած հերոսը մի շարք նախապաշարմունքներ ունի, ինչի պատճառով շատ խիստ ու թշնամական վարք է դրսևորում. «Որպես հնագույն ազգեր՝ մենք շատ ընդհանրություններ ունենք: Ես հայերին ոչ թե որպես «օտար» եմ ընկալում, այլ որպես  «մենք», - նշել է Մեթեն՝ հավելելով, որ ինքը բազմաթիվ հայ ընկերներ ունի:

Դերասանի խոսքով՝ այս ֆիլմում  նկարահանվելիս նա ջանացել է օրինակ վերցնել 2007թ. սպանված անվանի հայ լրագրող և հասարակական գործիչ, «Ակոս»-ի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքից. «Կերպարը կերտելիս շատ ավելի հակադիր մի բան էի փնտրում. սկսեցի լսել Հրանտ Դինքին, փորձեցի հասկանալ նրան: Իմ խաղացած դերը Դինքին նման չէ: Իմ կերպարը չունի Հրանտ Դինքի դիրքորոշումները: Բայց ոճի և խոսքի տեսակետից նրանից եմ օրինակ վերցրել: Հրանտին լսելուց հետո ինձ համար շատ ավելի հեշտ եղավ խաղալ: Դրա համար այս ֆիլմը նվիրում եմ Հրանտ Դինքի հիշատակին», - ասել է Մեթեն:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: