Ալիևի «մարդասիրության» իրական պատճառները

Նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներում շնորհեց ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինին, իսկ այսօր հրապարակվեց վերջինիս նամակը, ով խոստովանեց իր մեղքն ու հաջողություն մաղթեց Ադրբեջանին «իր օկկուպացված տարածքները» վերադարձնելու հարցում:
Լապշինի նամակի բովանդակությունը բոլորովին զարմանալի չէ, քանի որ հստակ է, թե ինչ պայմաններում է Լապշինը գրել այն և հանուն ինչի: Միաժամանակ հասկանալի է, որ Ալիևի ներողամտությունն ու մարդասիրության այդ դրսևրումը պայմանավորված չէ Լապշինի խոստովանությամբ: Այս նամակն ընդամենը Բաքվի դեմքը փրկելուն ուղղված քայլ էր, որը պարտադրվել էր բլոգերին՝ որպես ազատման վերջին պայման:
Այլ հարց է, թե ինչը դրդեց Ալիևին այսքան ժամանակ անց որոշում կայացնել Արցախ այցելած Ալեքսանդր Լապշինին ներելու վերաբերյալ:
Պաշտոնական Բաքվի համար նորություն չեն լրագրողների, քաղաքական ակտիվիստների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդեպ ճնշումների վերաբերյալ Արևմուտքից հնչող քննադատությունն ու կոչերը: Եվ դժվար է ենթադրել, որ դրանք են դրդել Ալիևին ազատ արձակել սև ցուցակի ներկայացուցիչ Լապշինին: Դրա հետ մեկտեղ, նման ճնշումների ինտենսիվացումն ու համադրումն այլ գործոնների հետ կարող է զգալիորեն բարդացնել Ալիևյան ռեժիմի կյանքը:
«Ադրբեջանական լվացքատուն» անունը ստացած սկանդալային բացահայտումը նման գործոններից մեկն էր: Արևմտյան պաշտոնյաներին կաշառելու, կառուպցիոն աղմկոտ գործարքների մասին այս հրապարակումը ևս մեկ անգամ Արևմուտքի ուշադրությունը հրավիրեց նրա վրա, որ ավտորիտար այս ռեժիմի գործողությունները դադարել են նրա ներքին գործը լինելուց և արդեն սպառնալիք են դառնում Եվրոպայի արժեհամակարգի, դարերի ընթացքում ձևավորված կարգերի ու ավանդույթների համար: Խավիարային դիվանագիտությունը սկսում է լուրջ հարված հասցնել եվրոպական կառույցերի միջազգային հեղինակությանը, և դա անհանգստացնում է եվրոպացիներին: Պեդրո Ագրամունտի պաշտոնանկության գործընթացն ու ԵԽԽՎ հակակոռուպցիոն հանձնաժողովի ձևավորումը դրա վառ ապացույցներն են:
Բնական է, որ դա չի կարող իր ազդեցությունը չունենալ ԵՄ-Ադրբեջան, Արևմուտք-Ադրբեջան հարաբերությունների վրա: Մի կողմից, այս ողջ աղմուկն ավելի զգուշավոր է դարձնելու եվրոպացի պաշտոնյաներին՝ զգալիորեն նվազեցնելով նրանց հետ գործարքի մեջ մտնելու Բաքվի հնարավորությունները: Մյուս կողմից, դա, բնականաբար, հանգեցնելու է Ադրբեջանի վրա եվրոպական կառույցների ճնշման մեծացմանը, մինչ այդ լռեցված թեմաների բարձրաձայնմանն ու, այդ թվում, պատժամիջոցների սահմանմանը: Իսկ սա, արդեն, Բաքվին չանհանգստացնել չի կարող:
Եթե այս ամենին գումարենք միակ ադրեջանական ընդդիմադիր Թուրան գործակալության հիմնադիր Մեհման Ալիևի անօրինական կալանավորման հետ կապված Արևմուտքի զգալի ճնշումները, այդ թվում՝ Ադրբեջանի մի շարք պաշտոնայների դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցի բարձրացումը ԱՄՆ-ում՝ պատկերն էլ ավելի հստակ է դառնում:
Միևնույն ժամանակ, հաշվի առնելով նաև Թուրքիա-ԵՄ բարդ հարաբերությունները և Անկարայից աջակցություն ստանալու փոքր հավանականությունը, ստեղծված իրավիճակում Բաքուն ստիպված է «զիջումների գնալ» իր համար նոր խնդիրներ չստեղծելու և միջազգային ճնշումներն իր վրա չմեծացնելու համար: Լապշինի, Թուրքանի հիմնադրի, Նարդարանի ակցիաների ներկայացուցիչների ազատ արձակումն այդ զիջումների շարքում է:
Այս գործընթացն իր ազդեցությունն, ամենայն հավանականությամբ, կունենա նաև Ղարաբաղյան հակամարտության համատեքստում: Բաքվի ռազմատենչ հռետորաբանությունն ու ապակառուցողականությունը բանակցային գործընթացում աննկատ չեն մնում միջնորդների՝ այդ թվում ԱՄՆ և Ֆրանսիայի աչքից: Եվ այս հարցում ևս Բաքուն ստիպված է լինելու «գնալ զիջումների»: Հաշվի առնելով Ապրիլյան պատերազմից հետո բանակցային գործընթացը վերականգնելու և առաջ տանելու ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ներկայիս ձգտումը՝ բնական է, որ Բաքվին կհորդորեն կայանալիք հանդիպումներին կառուցողական լինել: Արևմուտքի հետ ներկայիս սրված հարաբերությունների ֆոնին Ալիևին դժվար կլինի հավատարիմ մնալ բանակցությունները տապալելու և համաձայնությունների կատարումից հրաժարվելու իր ձեռագրին: Ուստի, Նյու Յորքում, ՄԱԿ ԳԱ շրջանակներում, Ադրբեջանին դժվար բանակցություններ են սպասվում:
այլ նյութեր այս թեմայով
- Բաքուն՝ խնդրի խաղաղ կարգավորման ջատագով. նոր իրավիճակ բանակցային սեղանին Բաքվի այս կեցվածքը վկայում է այն մասին, որ բանակցությունների ներկայիս փուլն ու ընթացքը, ընդհանուր առմամբ, պրոադրբեջանական...
- ՀՀ իշխանությունները նպաստում են Ադրբեջանի կողմից Ղարաբաղյան հակամարտության էությունը խեղաթյուրելուն Հենց այս պատճառով է Բաքուն տարիներ շարունակ ջանքեր գործադրում այս ուղղությամբ:
- «Բրատիսլավա». ի՞նչ տվեցին բանակցությունները Բրատիսլավայում կայացած հանդիպումը կարևոր եղավ նաև հայկական կողմի դիրքորոշման հրապարակման տեսանկյունից:
- ԼՂ հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ. ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածել Կոչ ենք անում Երևանին և Բաքվին՝ վարել բարեխիղճ առարկայական բանակցություններ՝ առանց հետաձգումների կամ պայմանների:
- Լեռնային Ղարաբաղում կա էսկալացիայի իրական սպառնալիք. ԵԱՀԿ գործող նախագահ Մենք փորձել ենք այս պլատֆորմների միջոցով ամրապնդել վստահությունը, վերացնել լարվածությունը, որպեսզի երկխոսությանն...
-
13:39
Նիկոլ Փաշինյանը հաջորդ շաբաթ կայցելի Սանկտ Պետերբուրգ
-
13:11
Պատմական օր է ոչ միայն հայերի, այլև Թուրքիայի ժողովրդի համար. Թուրք ցեղասպանագետ
-
12:37
ՀՀ ԱԳ նախարարի արձագանքն ԱՄՆ Սենատի բանաձևին
-
12:05
Բաքուն՝ խնդրի խաղաղ կարգավորման ջատագով. նոր իրավիճակ բանակցային սեղանին
-
12:03
Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի
-
11:46
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունել է ԱՄՆ Սենատի բանաձևը Հայոց Ցեղասպանության վերաբերյալ
-
11:31
ԱՄՆ Սենատի բանաձևն արդարության և ճշմարտության հաղթանակն է. Վարչապետ Փաշինյան
-
11:13
ԱՄՆ-ի կողմից Ցեղասպանության ճանաչումը՝ աշխարհաքաղաքական զարգացումների առանցքում
-
11:06
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Հայաստանի՝ «Շախմատի համաշխարհային օր» բանաձևը
-
10:57
Սերժ Թանկյանն արձագանքել է Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանը
-
10:15
Բանաձևը ոչ մի լավ բան չի բերի Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերություններին․ Թուրքիայի արձագանքը Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանը
-
09:43
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
-
09:33
Հայաստանը մեկ ներկայացուցիչ կունենա ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերում
-
09:14
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը շնորհավորական ուղերձ հղեց Գերաշնորհ տեր Սահակ Եպիսկոպոս Մաշալյանին
-
08:09
Անգելա Մերկելը՝ տարվա ամենաազդեցիկ կինն ըստ Forbes-ի
-
07:33
Հայոց ցեղասպանության ճանաչման ԱՄՆ Սենատի բանաձևի ամբողջական տեքստը
-
22:57
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձեւը
-
21:55
Կհաջողվի՞ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին պաշտոնանկ անել Թրամփին
-
21:13
ՌԴ-ում Հայաստանի դեսպանությանը կից մաքսային կցորդ
-
20:14
Մինսկում հանդիպել են Հայաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների նախագահները
օրվա
շաբաթվա
ամսվա
-
16:21
ՀԱՅԱՑՔ Երևանից. Արցախյան հակամարտությունն ու տարածաշրջանը
-
18:04
Еngler ընկերութունը ճշգրիտ գիտությունների ուսումնասիրման համար սարքավորումներ կտրամադրի Հայաստանի ավելի քան 200 դասասենյակներին
-
19:13
Իրանի տնտեսությունն արագ այլընտրանքների կարիք ունի
-
18:26
Ռուսաստանը նոր «Կազան» է հասունացնում
-
18:44
Չինաստան-ԱՄՆ. միջազգային հանրությունն առևտրային հաշտեցում է ստիպում
-
13:38
Հյուսիսային Կորեայում Ջո Բայդենին «կատաղած շուն» են անվանել
-
20:38
Վարչապետն ընդունել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահին
-
16:35
Հայ և ադրբեջանցի լրագրողների փոխադարձ այցերից առավելապաշտական ակնկալիքներ ունենալ պետք չէ
-
16:23
Չինաստանից Հայաստան այցելած քաղաքացիների թիվն աճել է. Ավետ Ադոնց
-
19:39
Արարատ Միրզոյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևային
Խոնավություն՝ 75%
Քամի՝ 3 կմ/ժ