ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծել խաղաղ ճանապարհով. Նորատ Տեր–Գրիգորյանց

1in.am

Սեպտեմբերի 18–ին՝ Հայաստան–Սփյուռք 6–րդ համաժողովի շրջանակում քաղաքական և ռազմական գործիչ Նորատ Տեր–Գրիգորյանցը Իլհամ Ալիևի գործողությունները ահաբեկչություն է որակել, փոխանցում է NEWS.am-ը:

Նրա խոսքով՝ դրա մասին էր վկայում ապրիլյան հարձակումը, երբ նրանք գլուխներ էին կտրում, ինչը պատերազմի ժամանակ մարդասիրական իրավունքի ոտնահարում է։ Գեներալ–լեյտենանտը կարծում է, որ արդարացի չէ, որ չեն ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը, քանի որ ճանաչել են Հարավային Օսիայի, Կոսովոյի և Ղրիմի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։

«Սա իմ տեսակետից անցանկալի երևույթ է»,– նշեց Նորատ Տեր Գրիգորյանցը։

Նա նշեց, որ Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծել խաղաղ ճանապարհով։ «Բայց մենք 1994–ին զզվելի փաստաթուղթ ենք ստորագրել հրադադարի մասին, թեպետ պետք էր արձանագրել Ադրբեջանի կապիտուլյացիան և ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը»,– ասաց գեներալ–լեյտենանտը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: