ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՌԴ ՊՆ-ն հերքել է «Արևմուտք-2017» զորավարժություններին հանդիսատեսին հրթիռակոծելու մասին հաղորդագրությունները

Военное обозрение

ՌԴ ՊՆ-ն հերքել է ռուս-բելառուսական «Արևմուտք-2017» զորավարժությունների ընթացքում լրագրողների ուղղությամբ արձակված հրթիռային հարվածի մասին հաղորդագրությունները՝ դրանք անվանելով հիմարություն և սադրանք: Այդ մասին հայտնել են Արևմտյան ռազմական շրջանի մամուլի ծառայությունից, հաղորդում է ТАСС-ը:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ զորավարժությունների ընթացքում Կա-52 ուղղաթիռը պատահաբար հրթիռակոծել է Սանկտ Պետերբուրգի  «Լուժսկիյ» պոլիգոնի մոտ գտնվող հանդիսատեսին:

Ռազմական շրջանի մամուլի ծառայությունում ընդգծել են, որ սեպտեմբերի 18-ին ոչ մի միջադեպ տեղի չի ունեցել ՝ կապված զորավարժությունների շրջանակում ավիացիայի աշխատանքի հետ: Զորավարժություններին հետևել են ռուսական և օտարերկրյա ԶԼՄ-ների բազմաթիվ ներկայացուցիչներ, ինչպես նաև ռազմական կցորդներ՝ ավելի քան 50 երկրից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    12 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: