ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախը համահայկական երազանքի մարմնավորումն է. Արա Բաբլոյան

panorama.am

Հայաստան-սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի նիստի իր ելույթում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն ընդգծեց, որ Հայաստանի սահմանների անվտանգությունն ու խաղաղությունն անբաժանելի են Արցախի սահմանների անվտանգությունից, գրում է Panorama.am-ը:

«Ի դեմս ազատ Արցախի Հանրապետության՝ ավելի քան քառորդ դար անհերքելի իրողություն է հայկական երկրորդ պետության գոյությունը: Աշխարհի տարբեր երկրների խորհրդարաններում մենք ունենք շատ  բարեկամներ, ովքեր կիսում են  Արցախի ժողովրդի երազանքները ու սատարում նրանց»,- ասաց նա:

Արա Բաբլոյան նաև նշեց, որ այս պահին ուղղաթիռը մեկնում է Արցախ՝ տարբեր երկրներից պատգամավորներ տեղափոխելով այնտեղ:

ԱԺ նախագահն ընդգծեց, որ Արցախը նաև համահայկական երազանքի մարմնավորումն է:

«Բոլորդ էլ վստահ եք հայկական զինուժի հուսալիության, մարտական բարձր պատրաստակամության, մեր զինվորի ու սպայի ոգու վրա:  Բանակը օր օրի ուժեղանում է նաև ձեր աջակցության շնորհիվ»,- ասաց Արա Բաբլոյանը:

ԱԺ նախագահի խոսքով, որևէ բանակցություն, քննարկում կամ հանգուցալուծում չի կարող վեր լինել Արցախի ժողովրդի ազատ կամքի, Արցախի անկախության և անվտանգության, խաղաղության գաղափարից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    25°  13° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: