ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ալիևի ընտանիքը ցույց տվեց «հարգանքի» մակարդակը նրա «մեծ ձեռքբերումների» հանդեպ. Դավիթ Բաբայան

Իլհամ Ալիևի ընտանիքը պատկերավոր ցույց տվեց «հարգանքի» մակարդակը նրա «մեծ ձեռքբերումների» հանդեպ։ Այս մասին News.am-ին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով Ալիևի դստեր՝ Լեյլայի սկանդալային վարքագիծը ՄԱԿ ԳԱ-ում հոր ելույթի ժամանակ։

Մեկնաբանելով սեփական ու համաշխարհային հասարակայնությանն ադրբեջանական քարոզչամեքենայի նոր հորինվածքների՝ «Իլհամ Ալիևը մեզ վերադարձրել է Ջոջուղ Մարջանլի» գրքի ու «Մեծ վերադարձի սկիզբը՝ Ջոջուղ Մարջանլի» ֆիլմի միջոցով ապատեղեկացնելու հերթական փորձերը՝ Դավիթ Բաբայանը հեգնանքով նկատեց, որ Ալիևի «սխրանքները» համադրելի են գուցե Կարթագենի գրավման կամ Բեռլինի պարտության հետ։

«Իրականում դա ապատեղեկատվություն է։ Նշված գյուղը երբեք չի եղել ղարաբաղյան ուժերի հսկողության տակ։ Այնտեղ գյուղ առհասարակ չի եղել, միայն ավերակներ են եղել պատերազմից հետո։ Ու 1994-ից հետո այնտեղ ոչ ոք չի ապրել»,- նշել է Բաբայանը։

«Իհարկե, Ալիևի «սխրանքների» մասին տեղեկություններն անհրաժեշտ է ընդգրկել դասագրքերում, սերունդների համար։ Իսկ ամենահետաքրքիրն այն է, թե դրանց հանդեպ ինչ աստիճանի հարգանք է դրսևորում նրա սեփական դուստրը»,- հավելեց Դավիթ Բաբայանը։ 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    7 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: