ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բակո Սահակյանը հանդիպել է արգենտինահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է արգենտինահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների՝ Հայ բարեգործական ընդհանուր միության Բուենոս Այրեսի մասնաճյուղի ատենապետ Արտուրո Կեդիքյանի գլխավորությամբ:

Ողջունելով մեր հայրենակիցներին արցախյան հողում՝ Նախագահը բարձր է գնահատել նրանց մասնակցությունը «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» շարժմանը՝ այն համարելով հայրենասիրության օրինակելի դրսևորում:

Բակո Սահակյանն ընդգծել է, որ արգենտինահայ համայնքը միշտ էլ ակտիվ դերակատարություն է ունեցել Արցախին աջակցելու գործում՝ համոզմունք հայտնելով, որ նման այցելությունները կնպաստեն Սփյուռքի այդ հատվածի և Արցախի միջև կապերի ամրապնդմանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    19 C°
     
    25°  13° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: