ԵՐԵՎԱՆ 2 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20 775,21 դրամ ԱՐԾԱԹ - 247,09 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 664,18 դրամ

Կոլումբիան արդեն Հայաստանում դեսպան ունի

Հոկտեմբերի 2-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Կոլումբիայի Հանրապետության նորանշանակ դեսպան (նստավայրը՝ Մոսկվա) Ալֆոնսո Լոպեզ Կաբալլերոյին` հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքէջից:

Շնորհավորելով դեսպանին՝ նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ որպես Հայաստանում Կոլումբիայի առաջին դեսպան նա իր ներդրումը կունենա հայ-կոլումբիական հարաբերությունների առավել զարգացման գործում:

Էդվարդ Նալբանդյանը համոզմունք հայտնեց, որ երկու երկրների կողմից դեսպանների հավատարմագրումը լավ հնարավորություն կտա առավել արդյունավետ օգտագործել երկկողմ հարաբերություններում առկա ներուժը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Կոլումբիայի դեսպանը նշեց, որ որպես առաջին դեսպան իր առավելագույն ջանքերը կներդնի իր առաքելության ընթացքում՝ հայ-կոլումբիական հարաբերություններին նոր որակ հաղորդելու համար:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ օրակարգի մի շարք հարցեր` միջազգային կառույցներում համագործակցության խորացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, միջխորհրդարանական շփումների հաստատման, արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացման, առևտրատնտեսական և մշակութային կապերի ակտիվացման վերաբերյալ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 35%
Քամի՝ 5 կմ/ժ
2 C°
 
-2°   
21.02.2019
-2°   
22.02.2019
Հարցում

Գո՞հ եք արդյոք հայ-ռուսական ռազմական համագործակցության վերջին զարգացումներից: