ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սերժ Սարգսյան. հայ ժողովուրդը ջերմ վերաբերմունք ունի Լատինական Ամերիկայի երկրների նկատմամբ

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Կոլումբիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Լոպես Կաբալյերոն (նստավայրը՝ Մոսկվա), հայտնում են Նախագահի պաշտոնական կայքից:

Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում։ Նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ Ալֆոնսո Լոպես Կաբալյերոն՝ որպես Հայաստանում Կոլումբիայի առաջին դեսպան, ջանքեր կներդնի երկու երկրների միջև համագործակցության զարգացման և խորացման ուղղությամբ՝ ընդգծելով, որ Հայաստանն այդ ցանկությունը և պատրաստակամությունն ունի: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ երկու երկրներում դեսպանների հավատարմագրումը նոր խթան կհանդիսանա երկկողմ միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում:

Հանրապետության Նախագահը նշել է, որ չնայած աշխարհագրական հեռավորությանը, հայ ժողովուրդը ջերմ վերաբերմունք ունի Լատինական Ամերիկայի երկրների, այդ թվում՝ Կոլումբիայի նկատմամբ, ինչը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ նախորդ դարասկզբին հայ ժողովրդի համար ճակատագրական պահին՝ Ցեղասպանությունից մազապուրծ նրա մի հատվածին այդ երկրներն ապաստան ու զարգանալու հնարավորություն են տվել: Կոլումբիայում Արմենիա անունով քաղաքի առկայությունը ևս, Հանրապետության Նախագահի համոզմամբ, երկու ժողովուրդների միջև եղած առնչությունների վկայություններից է:

Դեսպան Ալֆոնսո Լոպես Կաբալյերոն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, վստահեցրել է, որ կանի ամեն հնարավորը հայ-կոլումբիական հարաբերությունների զարգացման համար՝ համակարծիք լինելով, որ երկու ժողովուրդները միմյանց հանդեպ ջերմ զգացումներ են տածում, ինչը լավ հիմք է միջպետական կապերի ամրապնդման համար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: