ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 30 208,35 դրամ ԱՐԾԱԹ - 417,26 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 665,38 դրամ

Եվրոպան Կատալոնիայի հարցում պետք է ընտրություն կատարի շահերի և արժեքների միջև. Կ.Բեքարյան

Եվրոպան պետք է ընտրություն կատարի շահերի և արժեքների միջև, «Արմեդիա» ՏՎԳ հետ զրույցում ասել է  «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյանը՝ մեկնաբանելով Կատալոնիայի անկախության հանրաքվեից հետո տեղի ունեցող զարգացումները:

«Խորապես մտահոգված եմ: Այս պահին նպատակահարմար չեմ գտնում ինչ-ինչ վերլուծություններ անել տարաբնույթ շահերի կամ հնարավոր զարգացումների վերաբերյալ: Փոխարենը, աշխարհը և, առաջին հերթին, Եվրոպան՝ իր բոլոր կառույցներով հանդերձ, կրկին կանգնում է շատ կարևոր հարցի առաջ՝ գերակա են շահե՞րը, թե՞ արժեքները: Եվ արժեքների առումով ի՞նչն է հիմքում և առաջնահերթ՝ օրենքի գերակայությո՞ւնը, ինչին բոլոր հնարավոր եղանակներով հղվում են Իսպանիայի կենտրոնական իշխանությունները և անձամբ վարչապետը, թե՞ իրավունքի գերակայությունը, որը դրված է եվրոպական քաղաքակրթության հիմքում… Կարծում եմ այս հարցերը պիտի պատասխան ստանան, և որքան էլ կարող է զարմանալի թվալ, իրավիճակի քաղաքակիրթ հանգուցալուծումն անմիջականորեն կապված է այս հարցերի պատասխանների հետ»,- ասել է Բեքարյանը:  


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 55%
Քամի՝ 16 կմ/ժ
19 C°
 
16°  27° 
22.09.2020
15°  27° 
23.09.2020
Հարցում

Բավարարվա՞ծ եք Ամուլսարի հարցում Հայաստանի իշխանությունների դիրքորոշումից: