ԵԱՀԿ ԽՎ ընթացող նստաշրջանում հայկական պատվիրակները խոսել են փախստականների և կիբերանվտանգության մասին․ Հերմինե Նաղդալյան (ԲԱՑԱՌԻԿ)
Անդորրայում այսօր մեկնարկել են ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքները՝ «Անվտանգությունը ԵԱՀԿ տարածքում․ նոր մարտահրավերներ, նոր խնդիրներ» խորագրով։ Նստաշրջանի առաջին օրվա արդյունքների մասին «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանի հետ։
- Այսօր ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի շրջանակներում տեղի է ունեցել Միջերկրածովյան համաժողովը: Որո՞նք են եղել քննարկման գլխավոր թեմաները, և այս գլոբալ օրակարգում ի՞նչ ասելիք ունի Հայաստանը:
- ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը, որը տեղի է ունենում Անդորրայում, տարբերվում է իր ձևով, քանի որ այս նստաշրջանի ընթացքում փաստաթղթեր չեն ընդունվելու, այլ լինելու են քննարկումներ, լսումներ, ելույթներ տարբեր թեմաներով: Քննարկման են դրվել այն թեմաները, որոնք ԵԱՀԿ-ն այս պաhին համարել է առավել ակտուալ և կարևոր: «Անվտանգությունը ԵԱՀԿ տարածաշրջանում» ընդհանուր անվանում ստացած այս նստաշրջանի առաջին օրը տեղի ունեցավ Միջերկրածովյան համաժողովը:
Այս համաժողովի կարևորությունը նրանում էր, որ քննարկվեցին ԵԱՀԿ տարածաշրջանի համար կարևոր մի շարք թեմաներ, այդ թվում՝ միգրացիոն ճգնաժամը, պայքարն ահաբեկչության դեմ, ազգային և կրոնական փոքրամասնությունների անվտանգության խնդիրները: Այս թեմաներին անդրադարձ եղան նաև հայկական կողմից արված ելույթներում: Այսօր առավոտյան ելույթներով հանդես ենք եկել ես՝ որպես պատվիրակության նախագահ, և պատվիրակության անդամ Կարեն Բեքարյանը:
Անդրադառնալով Եվրոպայի համար այսօր այդքան կարևոր միգրանտների հարցին՝ մենք շեշտեցինք, որ Հայաստանը բնակչության թվի հարաբերակցությամբ՝ սիրիացի փախստականներ ընդունած երրորդ պետությունն է Եվրոպայում: Մենք նշեցինք, որ կազմակերպչական և ֆինանսական առումով փորձել ենք անել առավելագույնը, որպեսզի այն մարդիկ, ովքեր լքել են իրենց տունը և մեր երկրում ապաստան են գտել, կարողանան ինտեգրվել: Մեր գլխավոր շեշտադրումներից էր այն, որ սկսած նատուրալիզացիայի գործընթացից այդ մարդկանց համար ամեն ինչ արվում է հեշտացված ճանապարհով: Մենք նաև ներկայացրինք, որ Սիրիայից Հայաստան եկած հազարավոր երիտասարդներ այսօր կրթություն են ստանում Հայաստանում, օգտվում են առողջապահական մի շարք ծառայություններից, մեր կառավարությունը հատուկ միջոցներ է ձեռնարկում, որպեսզի կարողանա նրանց ինտեգրել և նրանց համար կյանքի նորմալ պայմաններ ստեղծել:
Փախստականների մեծ ալիք առաջին անգամ չէ, որ ընդունում ենք։ Չէ՞ որ մերժելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը՝ Ադրբեջանը պատերազմ սկսեց Արցախի դեմ, որի հետևանքով Ադրբեջանից մեծ թվով փախստականներ եկան Հայաստան: Այս հարցին նույնպես այսօր անդրադարձանք՝ նշելով, որ ի տարբերություն մեր հարուստ հարևանի, որը տասնամյակներ շարունակ խեղճ մարդկանց պահում է փախստականների ճամբարներում և օգտագործում է նրանց իր պրոպագանդայի համար, Հայաստանում այսօր չկան փախստականների ճամբարներ: Մենք վարվել ենք հակառակ կերպ, փորձել ենք մեր սուղ միջոցները դնել այդ մարդկանց կյանքը և կենցաղը կազմակերպելու և նրանց ինտեգրելու համար:
- Նստաշրջանի առաջին օրը քննարկվել է նաև կիբերանվտանգության հարցը, այս համատեքստում ի՞նչ շեշտադրումներ են արվել հայկական կողմից:
- Այո, դա այսօրվա քննարկման երկրորդ թեման էր, որի ժամանակ ևս մեր պատգամավորները շատ ակտիվ էին: Հարցի վերաբերյալ ելույթ ունեցավ Տիգրան Ուրիխանյանը և շատ համապարփակ ձևով ներկայացրեց այն իրավիճակը, որն այսօր կա. թե ինչպիսին է իրավական դաշտը և թե ինչ իրավական ակտեր ընդունելու կարիք կա: Մեր պատվիրակը նաև նշեց, որ ինֆորմացիոն ոլորտում կիբերանվտանգությունն ուժեղացնելու նպատակով անհրաժեշտ է քայլեր իրականացնեն:
- Ընդհանուր առմամբ ինչպե՞ս եք գնահատում նստաշրջանի առաջին օրվա արդյունքները:
- Մեր գործընկերների ելույթները շատ լավ են ընդունվում: Դրանք բավականին խորքային և համապարփակ են: Վաղը ևս շարունակվելու է աշխատանքը: Մենք ունենք էկոլոգիական անվտանգության վերաբերյալ քննարկումներ, ինչի առնչությամբ ևս մեր պատգամավորները շատ ակտիվ են հանդես գալու:
Ինչպես գիտեք, պատվիրակությունը նոր է ձևավորվել: Սա ընդամենը երկրորդ նստաշրջանն է, որ նոր կազմով ենք մասնակցում: Իրականացվում են բավականին լուրջ աշխատանքներ նաև քննարկումներից դուրս՝ նոր ծանոթությունների, գործընկերների հետ նոր կապերի հաստատում և հների ամրապնդում:
Այսօր տեղի է ունեցել նաև իմ հանդիպումը ԵԱՀԿ ԽՎ նախագահ տիկին Քրիստին Մուտոնենի հետ, որի ընթացքում քննարկել ենք իր առաջիկա այցը Հայաստան:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 56%
Քամի՝ 2,06 կմ/ժ