Նախագահն ընդունել է Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխին:
Ողջունելով հյուրին Հայաստանում՝ Հանրապետության Նախագահը ջերմությամբ է հիշել 2014թ. Չեխիա կատարած իր պետական այցի շրջանակներում Միլան Շտեխի հետ ունեցած հանդիպումը։ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահի այցը Հայաստան արդյունավետ կլինի՝ ամրապնդելով երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները, և պարոն Շտեխը կզգա նույն ջերմությունն ու բարեկամությունը, որը մշտապես անձամբ ցուցաբերել է Հայաստանի ներկայացուցիչներին Չեխիա կատարած այցերի ընթացքում։ Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը Չեխիան համարում է բարեկամ երկիր ու վստահելի գործընկեր և շահագրգռված է համագործակցության խորացմամբ ու առաջընթացով բոլոր ոլորտներում:
Նախագահը գոհունակությամբ է փաստել, որ երկու բարեկամ երկրները կայուն քաղաքական երկխոսություն ունեն բոլոր մակարդակներում: Սերժ Սարգսյանը մեծապես կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը այդ երկխոսության շարունակական զարգացման գործում՝ նշելով, որ հայ-չեխական հարաբերությունների օրակարգի հարստացման ու առաջմղման գործում իր ծանրակշիռ տեղն ունի միջխորհրդարանական համագործակցությունը։
Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ Հայաստանում իր բոլոր հանդիպումներն անցնում են ջերմ և դրական մթնոլորտում: Միլան Շտեխը ևս ընդգծել է, որ Չեխիայի և Հայաստանի միջև հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակում՝ հաշվի առնելով երկու երկրների բարձր ղեկավարության ակտիվ շփումներն ու փոխըմբռնումը, ինչպես նաև օրենսդիր և գործադիր մարմինների արդյունավետ փոխգործակցությունը: Նրա համոզմամբ, քաղաքական հարաբերությունների այս բարձր մակարդակը պետք է լրացնել նաև առևտրատնտեսական ակտիվ կապերով, ինչի ուղղությամբ որոշակի աշխատանքներ արդեն իսկ տարվում են. Սենատի նախագահը տեղեկացրել է, որ իր գլխավորած պատվիրակության կազմում Հայաստան են ժամանել նաև չեխ գործարարներ, ովքեր հանդիպումներ կունենան հայ գործընկերների հետ, կծանոթանան Հայաստանի տնտեսության հնարավորություններին և շուկայի պահանջարկին:
Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահը Հանրապետության Նախագահի հանդիպմանն անդրադարձել է նաև Ադրբեջանին չեխական զինատեսակի վաճառքի վերաբերյալ աղմկահարույց թեմային՝ շեշտելով, որ այդ վաճառքն իրականացնողները չեն ունեցել Չեխիայի իշխանությունների թույլտվությունը, և այժմ հետաքննություն է իրականացվում՝ պարզելու, թե ինչպես է կատարվել այդ գործարքը:
Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային արդի խնդիրների ու մարտահրավերների շուրջ, անդրադարձել ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահն ընդգծել է, որ իր երկիրն աջակցում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին և համարում է, որ հիմնախնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 27%
Քամի՝ 0,51 կմ/ժ